Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:35 21-04-2023

Թոռնիկ Ալիյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց․ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որին հարկադրաբար ներկայացել է նաև գործով վկա Թոռնիկ Ալիյանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ Թոռնիկ Ալիյանը, ինչպես ինքն էր տեղեկացրել, մոռացել էր ներկայանալ նիստին և դատավորը հրահանգել էր հարկադրաբար բերման ենթարկել այսօրվա նիստին։

Դատավորը նախ հետաքրքրվեց, թե ինչու նախորդ նիստին չէր ներկայացել Ալիյանը։ «Չէի իմացել նիստի մասին, քանի որ ծանուցում ընդհանրապես չէր եկել»,- պատասխանեց վկան։ Դատավորի դիտարկմանը, որ դրա նախորդ նիստի ժամանակ ինքը տեղեկացված է եղել նշանակված նիստի մասին, Ալիյանն ասաց, որ մոռացել էր։

«Դատարանը գտնում է, որ Դուք պատշաճ վարքագիծ չեք դրսևորել չներկայանալու առումով, բավարար հիմք կա Ձեր նկատմամբ նկատողություն սանկցիա կիրառելու` հաշվի առնելով, որ հարկադիր կերպով ձեր ներկայությունն է ապահովվել,որը նույնպես սանկցիայի տեսակ է»,- ասաց Մնացական Մարտիրոսյանը և առաջարկեց ներկայացնել գործով առանցքային վկա Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքը։

Այդ ցուցմունքում Ալիյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Էմմա Սարգսյանի հետ, որը հրավիրված դասախոս էր և ինչպես է վերջինս քննարկումների ժամանակ խոսակցություն բացել հանրահավաքների ու դրանց՝ ուսանողների մասնակցության մասին։ Ալիյանը պատմել է, որ որոշել է հասկանալ նրանց գործողությունների լրջությունը և համաձայնել է կրկին հանդիպել Էմմա Սարգսյանի հետ վերջինիս առաջարկով: Մայիսի 4-ին նորից հանդիպման է գնացել արդեն երկու անծանոթ անձանց հետ, Ավետիք ու Արման անուններով: Ալիյանի խոսքով՝ մինչ նրանց գալը Էմման խոսել է շարժման հիմնադիրների մտադրության՝ ուսանողներին գումարով շահագրգռելու և ցույցերին մասնակից դարձնելու մասին, ասել է, որ այդ շարժման համահիմնադիրներն են Ավետիքն ու Կարին Տոնոյանը, ովքեր պատրաստ են գումար տալ ուսանողների մասնակցության համար: Ցուցմունքի համաձայն՝ Ալիյանը որոշել է հասկանալ, թե նրանց նպատակները որքան հեռու են գնում, ողջ խոսակցության ընթացքում հարցրել է՝ ինչ ֆինանսի մասին է խոսքը այդքան ուսանող մոբիլիզացնելու համար: Վերջինիս խոսքով՝ հանդիպումից չորս օր անց Էմման համալսարանում իրեն հանդիպել է ու բանավոր հայտնել, թե կվճարեն 2 միլիոն դրամ 2000 ուսանողի համար, այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000-ական դրամ: Նախաքննական ցուցմունքի ժամանակ, երբ քննիչը հարցրել է համացանցում հայտնված ձայնագրության մասին և ճշտել՝ արդյոք իրականում պատրաստ է եղել ուսանողներին այդքան գումարի դիմաց մոբիլիզացնել, Ալիյանը պատասխանել է, որ տեղյակ չէ՝ ով ու ինչ նպատակով է ձայնագրել կամ տարածել այն, ինքը պարզապես ցանկանում էր պարզել՝ «նրանց այդ ստոր մտադրություններն իրակա՞ն են, թե՞ ոչ»:

Դատախազը Ալիյանից հետաքրքրվեց՝ ինքն իր նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում հակասություն նկատո՞ւմ է, ինչին ի պատասխան Ալիյանն ասաց, որ հակասություններ չի նկատել և հավելեց, որ դատարանում եղել են բաներ, որոնք չի հիշել։

Ավետիք Չալաբյանի պաշտպանն էլ վկայից հետաքրքրվեց՝ առերես հարցաքննության ժամանակ ու դատաքննության ժամանակ հայտնել էիք, որ Չալաբյանի հետ հանդիպմանը խոսել եք Արցախից, գաղափարներից, ինչո՞ւ էիք նախաքննական ցուցմունքում հայտնել, որ հենց նրանք հանդիպմանը ձեզ միացան, սկսեցին խոսել ուսանող մոբիլիզացնելու մասին, այս հակասությունն ինչո՞վ կբացատրեք: Ալիյանը նշեց․ «Շոկային վիճակ էր մոտս, անհասկանալի էր ամեն ինչ: Չեմ կարող կոնկրետ բացատրություն տալ, մանրամասն չեմ հիշում՝ ինչու եղավ այդպես»:

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»