Ինչի երեխեքը թղթի կտոր էին, որ 5-10 րոպեում այրվեին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:01 21-04-2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները Նիկոլ Փաշինյանից պահանջում են բացահայտել դեպքի իրական հանգամանքները։

Միշա Դումիկյանի հորաքույրը՝ Թագուհի Դումիկյանը վստահ է, որ դժբախտ պատահար չի եղել և երեխաները համարվում են անմեղ սպանվածներ։ Ասում է 15 տղաներն էլ եղել են չափազանց խելացի և բոլորն էլ բարձրագույն կրթություն են ունեցել։ Իր եղբորորդին Միշան մասնակցել է սեպտեմբերյան մարտերին:

Նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել: Սովորում էր ԵՊՀ մշակութաբանության բաժնում։

«Առաջադրված վարկածին չենք հավատում, երեխեքը մոխրացել էին։ Ինչի նրանք թղթի կտոր էին, որ 5-10 րոպեում այրվեին։ Դա հնարավոր չի, բացառված բան է»,-ասում է։

Մանրամասները՝ տեսանյութում։