Ներքին 3 տարի առաջ - 12:00 19-04-2023

Եկել եմ Լիտվա՝ ներկայացնելու, թե իրականում ինչ է եղել. Վահագն Խաչատուրյան


Ձեզ հետ հանդիպումը կարեւոր նշանակություն ունի՝ փորձել ձեզ տեղեկացնել այն իրավիճակը, որը կա Հայաստանում: Այս մասին նախօրեին Լիտվայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Այս ինֆորմացիոն պատերազմի շրջանում այնքան ապատեղեկատվություն է տարածվում, որ մեր այցելությունների, մեր դիվանագիտական գործունեությունների հիմնական ուղղություններից մեկը նա է, որ մեր գործընկեր երկրներին ներկայացնենք իրական վիճակը: Մենք պարտավոր ենք հակազդել, որովհետեւ նույնիսկ ես եկել եմ հիմա Լիտվա, որպեսզի ներկայացնեմ՝ իրականում ինչ է եղել»,-ասաց նա:

Վահագն Խաչատուրյանի խոսքով, Լիտվան այն եզակի երկրներից է, որ իսկապես մեզ բարեկամ երկիր է. «Պատմականորեն այդպես է ստացվել, որ մեր եւ Լիտվայի հարաբերությունները շատ յուրահատուկ են: ԵՄ դիտորդական առաքելությունը, որ պետք է ներկայացվեր սահմանին, երբ մենք դիվանագիտական աշխատանքի շնորհիվ դիմեցինք նաեւ Լիտվային եւ 6 երկրներ, այդ թվում Լիտվան, իրենք նախաձեռնությամբ հանդես եկան ԵՄ-ում, եւ ԵՄ ղեկավար Բորելը շատ արագ արձագանքեց:

Դա նրանից էր, որ եւ վստահում էին այդ երկրներին, եւ ցանկություն ունեին, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի: Մենք կարողացանք այս համագործկցության ընթացքում ստանալ այն իրավիճակը, որ ունենք»,-ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ