Ներքին 3 տարի առաջ - 19:59 18-04-2023

Ես որդուս արյունը չեմ վաճառում․ Աստղ Գալեյան

«Հատուկ այն օրերին, որ մենք պահանջատեր էինք մեր գործի համար, իշխանությունը փորձեց խառնաշփոթ սարքել, իրենց համակիրների համար այդ սուտը ականջ շոյող էր, բայց կային մարդիկ, որ շատ լավ գիտակցում էին, թե ինչ է կատարվում, և չհավատացին ստին»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Civic.am-ի տարածած տեղեկությանը, թե զոհվածների՝ «Որդիների կանչ» կազմակերպության անդամ ծնողները Ռոբերտ Քոչարյանից բնակարան և գումար են ստացել, ասաց անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

Մխիթար Գալեյանի մայրը ասում է, որ իրենց հարազատներին մարդիկ հարցեր են ուղղել, տարակուսել են, որ նման բան կարող է տեղի ունենալ․ «Իհարկե ոչ, հնարավոր չէ, որ քո երեխու արյունը ծախես ինչ-որ գումարով կամ բնակարանով։ Փառք Աստծո, գումար էլ ունենք, բնակարան էլ։ Մեր ինչին է պետք երկրորդ բնակարանը, եթե հիմա մեկ որդի ունեմ, ու մեր բնակարանը իմ տղայինն է։ Այս ամենը ինչը նպատակ ուներ սևացնել ծնողներին և փորձել մեզ շեղել մեր հիմնական օրակարգից»։

Աստղ Գալեյանը ասում է, որ ծնողները չեն պատրաստվում լռել և առաջ են գնալու, պայքարելու են, որ արդարությունը հաղթի։

Անդրադառնալով ՔԿ-ի մոտ տեղի ունեցած 24-ժամյա ակցիային և այն հանգամանքին, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը այդպես էլ չհանդիպեց ծնողներին, Աստղ Գալեյանը ասաց․ «Աշխատանքային օր էր, և մենք մինչև երեքը այնտեղ էինք։ Հետո ես հեռուստացույցով տեսա, որ Եվրոպայի խաղերի բացմանն է նստած»։

Աստղ Գալեյանը հայտնեց,որ առաջիկայում ավելի կտրուկ քայլերին են դիմելու․ «Մեր իրավական համակարգը ոչ մի բանի պետք չէ, որովհետև ծառայում է իշխանությանը։ Արդեն համոզված եմ, որ չեն բացահայտի բերետավորների գործը, և մինչև այս իշխանությունը չհեռանա, ոչ մեկը պատասխան չի տալու»,- ընդծեց Աստղ Գալեյանը։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան