Ներքին 3 տարի առաջ - 12:21 17-04-2023

Արշակունյաց փողոցում բազմաբնակարան շենք կառուցելիս երկու լրացուցիչ հարկ են կառուցել, պետք է քանդվի. Ավինյանը պահանջեց ավելի խիստ լինել

Երևանում բազմաբնակարան շենքերի շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 32 արձանագրություն: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը` ընդգծելով, որ կազմված արձանագրությունների թիվը եռապատկվել է նախորդ շաբաթվա համեմատ:

«Այդ 32 արձանագրություններից 11-ը ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերն են, 20 արձանագրությունները շինհրապարակների հմար սահմանված պայմանների չպահպանման դեպքերն են և մեկ արձանագրություն սանիտարական պայմանների խախտման դեպքով է: Նույն ժամանակահատվածում իրականացվել է մեկական քանդման աշխատանքներ Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջաններում, մետաղական կոնստրուկցիաների քանդում է իրականացվել:

32 արձանագրություններից մեկ կարևոր և կոպիտ խախտման դեպք կա: Արշակունյանց 192 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար ստացված շինթույլտվությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում նախագծի պահանջներից դուրս իրականացվել է լրացուցիչ 2 հարկի կառուցման, երկաթբետոնե սյուների կառուցման աշխատանքներ: Տվյալ կառուցապատողը կառուցապատման և հողի վերահսկողության վարչության կողմից մեկ ամիս առաջ առձեռն ստացել է ծանուցում նախագծային շեղումները բացառելու վերաբերյալ: Վարչարարությունն իրականացվել է, արձանագրությունը կազմվել է»,- նշեց Ասատրյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անում են, որ իրենց գործունեությունը կանխարգելիչ լինի և գործը «վիրաբույժին» չհասնի, որովհետև այդ դեպքում սուր գործիքներով են իրականացվում միջամտությունները:

«Այսուհետ քաղաքապետարանն ավելի խիստ է մոտենալու և շինարարական ստանդարտներին և նախագծից ծավալային ավելացումներով շեղումներին: Բոլորին խնդրում եմ՝ չշեղվել ձեր իսկ կողմից տրված նախագծերից: Քաղաքապետարանը հետևողականորեն շարունակելու է ակտերի ավելացման գործընթացը»,- ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին