Ներքին 1 տարի առաջ - 16:39 28-04-2025

Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել․ քաղաքապետարանը հաստատել է

2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Դավթաշեն վարչական շրջան, Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։

Համաձայն գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի համաձայնեցված նախագծի մեջ է մտնում նաև վերոնշյալ՝ Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 0,4 հա հողամասը, որը որպես ընդհանուր օգտագործման տարածք նախատեսված է բարեկարգման և կանաչապատման համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին