copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:14 15-04-2023

Եթե ես լինեի ՀՀ ղեկավարը, ներողություն կխնդրեի փախստականներից․ համագումարի համակարգող

Ապրիլի 29-ին` Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից 1988-1992թթ. և 2020թ. փախստականները կանցկացնեն «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մշտապես պարբերաբար նամակագրության մեջ է եղել իշխանությունների հետ։

2020 թ-ի պատերազմից հետո հասկացել է, որ անելիքն հիմա ավելի շատ է։ «2010 թ-ից բավական ակտիվ մտել եմ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների իրավաքաղաքական հարցերի քննարկման մեջ ու տեսել եմ, թե մեր պետությունը ինչպես է հրաժարվել փախստական եզրույթից ու հարց եմ բարձրացրել, որ փախստականների անունը կրող որևէ պետական օղակ, ընդ որում՝ իրավաքաղաքական ֆունկցիա ունեցող օղակ, պարտադիր պետք է ունենալ։

Փախստականների խնդիրը արցախյան կոնֆլիկտում առանցքային հարց է, ոչ թե մեր ընկալմամբ, այլև դեսպանատներում հանդիպումների ժամանակ ենք հասկացել, որ դա իրոք առանցքային հարց է, քանի որ այն, ինչ կատարվել է Ադրբեջանում՝ 1990 թ-ի փետրվարի 13-ին Հայկական Խորհրդային Հանրապետության Գերագույն խորհուրդը գնահատել է որպես ցեղասպանության շարունակություն, այսինքն՝ մենք 1988-1992 թթ-ին տեսել ենք ցեղասպանության շարունակությունը, որը կարողացել է կանխել ինքնապաշտպանական ջոկատներով։

Սակայն դրանից հետո մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ պետության կայացման բազում բաղադրիչներ կիսատ-պռատ են ստեղծվել․ արդյունքում 2020 թ-ին հերթական ցեղասպանական ագրեսիան եղավ և նորից կորուստներ ունեցանք։ Թուրքը նորից ցույց տվեց, որ ցեղասպանություն է եկել անելու։ Վկայությունները բազում են։

Եթե ես լինեի Հայաստանի քաղաքական ղեկավար՝ ներողություն կխնդրեի Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներից՝ 3-րդ Հանրապետության անհեռատես քաղաքականության համար և հիմա` որպես հայության միակ պետական միավոր՝ ուզում եմ սատար կանգնել Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավաքաղաքական խնդիրների լուծման պրոցեսին։

Ես սա կհամարեի ռեալ քայլ։ Ամոթ է, բայց անգամ հարևան ցեղասպան պետության կառավարման համակարգում մինչ օրս մնում է փախստականների կառավարման օղակ, իսկ մենք չունենք այն։ Ունենք միգրացիոն ծառայուն, որը միանգամայն այլ կառույց է և որևէ կապ չունի փախստականների հետ։ Միգրացիայի ենթարկվածներին մեր պետությունում ավելի շատ տեղ են տալիս, քան տուն-տեղ, հարազատներին կորցրած, թուրքական յաթաղանից պրծած մեր, բռնաբարված հայրենակիցներին։ Հենց այսօր էլ նրանց ճակատագիրն արհամարհված է, առաջնային է միգրանտի ճակատագիրը»։

Նա նաև նշեց, որ այս պահին դեռ հայտնի չէ անգամ Հայաստանում փախստականնրի հստակ թիվը։ «Այժմ դաշտային աշխատանքներ են կատարվում՝ հստակ թիվ ճշտելու համար։ 2017 թ-ի տվյալներով՝ Հայաստանում կար 85 հազար Հայաստանի անձնագիր ստացած փախստական և 800 ՀՀ քաղաքացիություն չունեցող փախստական։ Եթե մահերը հաշվի առնենք, կարելի է ասել, որ մոտավորապես 60 հազար ՀՀ քաղաքացիություն ստացած և 600 ՀՀ քաղաքացիություն չունեցող փախստական կա»։

Հարցին, թե արդյոք փախստականները հնարավոր համարում են Ադրբեջանի հետ խաղաղություն՝ պատասխանեց՝ անշուշտ ոչ։ Նա նշեց, որ այսօր վարում է «Փափուկ ուժ» հաղորդաշարը, որի ընթացքում փախստականները պատմում են իրենց տեսածը, թե ինչ է կատարվել իրենց հետ։

«Ինչ խաղաղության մասին է խոսքը թուրքի հետ։ Մի անգամ, երբ մենք փախել էինք գյուղից՝ հայրս ասաց․ «Դուք մեր գյուղը չեք տեսել, տանեմ ձեզ ցույց տամ»։ Երևի 47 հարեկան տղամարդ էր, երեք երեխա էինք, ես 6-րդ դասարանում հազիվ լինեի։ Մեկ էլ հանկարծ՝ անտառի մեջ ինքը երեքիս գրկեց ու նետվեց գետնին, նշան տալով, որ սուս մնանք, սպասեցինք այնքան, որ թուրքի խոսակցությունը վերանար, հորս հարցրեցի՝ ի՞նչ կանեին, հայրս երևի չհասկացավ, որ հարցնողը երեխա է։ Ասաց՝ կմորթեին»։

Նա պատմեց Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանի պատմությունը, ով պատմում էր, որ հայրն իրեն անընդհատ զգուշացնում էր, որ ընկերները թուրքեր են՝ հետները զգույշ լինեն։

«Նա պատմում էր, որ մի օր դույլերով գնացել էին մոշ հավաքելու, մեկ էլ թուրք ընկերը գոռաց, թե Աշոտ կանգնի, ասաց՝ արի ես առաջից գնամ, անընդհատ ուզում եմ դանակը մեջքդ խրել։ Թուրքի հետ ո՞նց կարելի է խաղաղ ապրել։ Դա նույն է, թե անտառում ապրեք գայլի հետ, անընդհատ փայտը ձեռքին։ Որովհետև, հնարավոր չի ասել, թե որ պահին նա յաթաղանը որտեղից կհանի։ Ես ունեմ Սումգայիթի ընտանիքից փրկված հայի հետ հարցազրույցից, նա պատմում էր, որ տեսել է, թե ինչպես են 30-ից ավելի զինվորական բեռնատարի թափքերով դիակներ էին տանում, ոնց հաշվում ես՝ առնվազն 1500 հայի դիակ էին տանում։

Տարօրինակ է, որ մեր իշխանավորները խուլ ու համր են ու այս ամենը չեն տեսնում, իսկ Ռուսաստանի Դաշնության առաջնորդը տեսնում է, 2020 թ-ի հոկտեմբերի 17-ին Պուտինն ասել էր, որ հայերը նախորդ դարի սկզբներին մեծ ողբերգություն տեսան, նա ասում էր, որ հայերին վատ էին վերաբերվում Սումգայիթում, Լեռնային Ղարաբաղում, իշխանությունները նրանց չէին պաշտպանում։ Արդյունքում, հայերը զենք են վերցրել ու ստացել են այն, ինչ ստացել են, ստացել են այն, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարել է իր անկախության մասին»։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա