Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:32 13-04-2023

Եթե դու զենքով հողդ ու ժողովրդիդ չես պաշտպանում, ապա կարող ես կորցնել երկուսն էլ

«Ալիևի համար սովորական է մի լսարանի մոտ մի ձևով խոսելը, մեկ այլ լսարանին մեկ այլ բան հայտարարելու քաղաքականությունը»։ Oragir.News-ի զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով դեռևս օրեր առաջ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները հարթ չընթանալու և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար Բույար Օսմանին հավաստիացնելու փորձերին, թե Հայաստանի հետ «խաղաղության գործընթացն» իրականացվում է երկու ուղղությամբ՝ «վերաինտեգրացում» և «խաղաղության պայմանագրի ու հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ»։

«Մյուս կողմից, այս վերջին օրերի էսկալացիայի ֆոնին մենք տեղյակ չենք, թե Փաշինյանը վախից ինչ խոստումներ է տվել Ադրբեջանին»,- ասաց նա։

Ըստ ադրբեջանագետի՝ Ալիևն իր համար շատ հարմար գործիք է գտել՝ իր ուզածին հասնելու համար ագրեսիայով վախեցնել Փաշինյանին ու պահանջել։

«Դա շատ լավ գործիք է՝ հաշվի առնելով, թե իրենցից ինչ են ներկայացնում ՀՀ իշխանությունները՝ վախկոտ, անմեղսունակ, անպատասխանատու մարդիկ, որոնք պատրաստ են գնալ նոր զիջումների։ Դրա մասին փաստում է Փաշինյանի վերջին ելույթը՝ առ այն, որ Հայաստանը համաձայն է էլ ավելի հետ քաշել զորքերը՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքներում։ Այստեղ արդեն հարց է առաջանում, թե ինչքան հեռու է պատրաստ հետ քաշել Հայաստանի զորքերը, որ Ադրբեջանը մնա այնտեղ, որտեղ կա, և լեգիտիմացնեն արդեն իսկ զավթած տարածքները»,- ասաց նա։

Ադիբեկյանի խոսքով՝ հայկական կողմը որքան հետ քաշի իր զորքերը, այնքան ադրբեջանական կողմն իր զորքերն առաջ է բերելու։

«Եթե մենք ուշադիր լսենք, թե Ալիևն ինչ է ասում, դա էլ կլինի։ Բայց իրականում ոչ թե Ալիևն է կատարում իր խոստումները, այլ Փաշինյանն է ապահովում Ալիևի խոստումների կատարումը, որովհետև Ալիևը բացարձակապես ոչ մի դիմադրություն չի տեսնում։ Առավել ևս, ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստվում է սահմանի զորքերը փոխարինել սահմանապահներով։ Այսինքն, մենք այնտեղ անգամ զորքեր չունենք։ Մենք մեզ պաշտպանող չունենք։ Եվ դա, իհարկե, Ալիևին հնարավորություն է տալու ևս մի էտապ զավթողական գործողություն իրականացնելու»,- ասաց նա։

Այս իրավիճակում, ըստ Ադիբեկյանի, խնդրի լուծման հնարավոր է հասնել միայն մի ճանապարհով։

«Առաջին հերթին՝ իշխանափոխություն և Նիկոլ Փաշինյանի և նրա ոհմակի խստագույն և դաժանագույն պատիժ։ Երկրորդ հերթին էլ՝ բանակի ամրապնդում և զենքով մեր սահմանների, Արցախի ու Հայաստանի մեր ժողովրդի պաշտպանություն։ Ուրիշ բաղադրատոմս չկա։ Թող որևէ մեկը չմտածի, թե ինչ-որ բարի ձյաձյա Փարիզում նստած, սուրճ խմելով կասի՝ մենք անհանգստացած ենք Ադրբեջանի ագրեսիայով, և Ադրբեջանը վախեցած հետ կքաշվի։ Չկա նման բան։ Եթե դու զենքով քո հողն ու ժողովրդին չես պաշտպանում, ապա դու ոչնչացնելու ես և՛ պետականությունդ, և՛ քո ազգը»,- եզրափակեց ադրբեջանագետը։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
08:53 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ Հրապարակ