Ներքին 3 տարի առաջ - 20:18 13-04-2023

Ովքեր էին Տեղում զոհված չորս երիտասարդները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհվեցին 4 զինծառայողներ, իսկ 6 զինծառայողներ վիրավորում ստացան։

Սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների էին Արթուր Ավետիսի Սահակյանը (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյանը (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։

23-ամյա Արթուր Ավետիսի Սահակյանը Գյումրիից էր, ապրել է «Սովխոզ» կոչվող թաղամասում, 8 տարի սովորել Գյումրիի թիվ 29 դպրոցում, 8-րդ դասարանից ուսումը շարունակել Գյումրիի ակադեմիական վարժարանում: Արթուր Սահակյանը անցած տարի ամռանն էր անցել ծառայության: Ընտանիքի միակ որդին էր: 23-ամյա Արթուրը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, բուհն ավարտելուց հետո էլ բանակ էր զորակոչվել «Պատիվ ունեմ» ծրագրով։

Զոհված փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանն էլ Արագածոտնի Թալին քաղաքից էր։ Մկրտիչ Հարությունյանը ամուսնացած էր ունի երկու անչափահաս երեխա։ Երկար տարիներ ծառայել է բանակում եղել դիպուկահար՝ հատուկջոկատայինների մեջ։ Միայն վերջերս է փոխգնդապետի կոչում ստացել։ Մկրտիչ Հարությունյանի հայրը և եղբայրը ոստիկանության ծառայողներ են։

Տեղում զոհված 29-ամյա Նարեկ Սարգսյանը Սևանից էր, երեք եղբայրներից միջնեկն էր, դեռ չէր հասցրել ամուսնանալ։ Նարեկը մասնակցել էր 44-օրյայի մարտերին, եղել է ամենաթեժ կետերում և երբեք չի բարձրաձայնել, թե որտեղ է եղել։ Նարեկ Սարգսյանը պայմանագրային զինծառայող է եղել՝ շատ հասարակ ապրող ընտանիքից։

Տեղում զոհված Հենրիկ Քոչարյանը նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից էր, պատերազմում երկու անգամ վիրավորվել էր։ Հենրիկը ծնունդով Վայքից էր։ Հենրիկի ընտանիքը սոցիալապես վատ վիճակում է գտնվում, և Հենրիկն օգնում էր նաև ընտանիքին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին