Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ ինքն ամենապախարակելի, ամենաանիծյալ դեմքը կլինի հայոց պատմության մեջ
copy image url

Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ ինքն ամենապախարակելի, ամենաանիծյալ դեմքը կլինի հայոց պատմության մեջ

Ներքին 2 տարի առաջ - 19:40 13-04-2023
«Նիկոլ Փաշինյանը վաղուց ի վեր ոչ միայն, ըստ էության, պետական դավաճան է, այլև իր սոսկալի և աններելի հանցանքները հայոց պետության ու ազգի նկատմամբ գիտակցելով՝ վաղուց ի վեր կատարյալ հոգեխանգարված վիճակում է գտնվում։ Իր ասածները կատարյալ անհեթեթություն են, որևէ լուրջ քաղաքագիտական մեկնաբանության ոչ ենթակա»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հերթական հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներով Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Այստեղ ավելի շուտ նրանով հոգեվերլուծաբանների կողմից նրա հետ զբաղվելու խնդիր կա։ Իսկ այնուամենայնիվ, եթե ստիպված լինենք սա վերլուծել, ապա մեր հայաստանյան օրենսդրությամբ ու Հայաստանի Հանրապետության հիմնադիր, սահմանադիր ակտով, որը Հայաստանի անկախության հռչակագիր է, Լեռնային Ղարաբաղը ներկայիս հայոց հանրապետության անօտարելի և հիմնադիր մասն է՝ ի դեմս իր հասարակության։ Այսինքն, Լեռնային Ղարաբաղը Հայաստանյան սահմանադիր գերագույն օրենքով միշտ էլ եղել է ՀՀ մաս, այսօր էլ է ՀՀ մաս, միջազգային իրավունքով էլ է ՀՀ մաս՝ հաշվի առնելով Առաջին հանրապետության իրավահաջորդությունը»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից անջատել և ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ ՀՀ նորանկախ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Նա Հայաստանում իշխած բոլոր հետագա ղեկավարների ոչ միայն վարչահայրն է, այլև հայեցակարգահայրը։ Եվ Մադրիդյան սկզբունքները պարզապես, կատարելապես ձախորդ և դավաճան հայոց դիվանագիտական դիրքորոշումների արտացոլանք էին, քանզի հենց ՀՀ-ն հակասահմանադրորեն ու հանցավորապես անընդհատ պնդում էր, թե Արցախը ՀՀ մաս չէ, որ Արցախն ինչ-որ մի տարածք է, որի մասով հենց Հայաստանն է փորձել հակասահմանադրաբար արտամղել Արցախը ՀՀ կազմից։ Իսկ Մադրիդյան սկզբունքներն ընդամենն արտացոլում էին հենց Լևոն Տեր- Պետրոսյանի և նրա վարչազավակ հաջորդների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մոտեցումները, որ Արցախը ՀՀ մաս չէ, ուստի Ադրբեջանի մաս է, որից պետք է ինքնորոշվի»,- ասաց քաղաքագետը։

Քանանյանը տեսակետ հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն այս պարագայում գործիք է Հայաստան թշնամիների համար, որն, իր խոսքով, որոշ ժամանակ անց կարող է այլևս պետք չլինել։

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր բացառիկ և դյուցազներգային՝ էպիկական ապիկարությամբ լավագույն գործիք եղավ Հայաստանի թշնամիների՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ձեռքում՝ իրենց հայաստանաջինջ ծրագրերն ի կատար ածելու համար»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն, նստելով բանակցությունների սեղանի շուրջ, փոխել է Արցախյան հարցի կոնտեքստը՝ ինքնորոշումից վերածելով տարածքային հարցի, ասաց․ «Այս մարդու յուրաքանչյուր ասածը քստմնելի սուտ է և կատարյալ անհեթեթություն։ Արցախը երբեք չի եղել անկախ պետություն։ Արցախը միշտ եղել է ՀՀ մաս։ Մենք խնդիր չունենք ինքնորոշման, այլ խնդիր ունենք Հայաստանի հետ ցեղասպանական տարածքային մասնատման։ Արցախը երբեք ու որևէ դեպքում չէր կարող որևէ մեկի
կողմից ճանաչվել անկախ պետություն։ Արցախը կարող էր լինել կա՛մ Ադրբեջանի կա՛մ Հայաստանի կազմում։ Արցախն արտամղելով ՀՀ կազմից, կատարելով այդպիսի հակասահմանադրական ոտնձգություն՝ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում, և ամբողջ բանակցային տրամաբանությունը կառուցել է ինքնորոշման հիման վրա, որ կատարելապես աննպատակ, ձախորդ, մերժելի և ծանրագույն հետևանքներով հղի մոտեցում էր։ Այդ դեպքում, լավագույն դեպքում, խոսքը կարող էր վերաբերել միայն ԼՂԻՄ հայաբնակ հատվածներին, որոնք միանգամայն անկենսունակ էին, եթե Հայաստանի մաս չհամարվեին բոլոր այն տարածքները, որոնք 1994 թվականի դրությամբ ազատագրվել էին և որոնք մասամբ դավադրաբար, մասամբ ապիկարաբար, հանձնվել են ու կարևորագույն մասը դա արվել է դավաճանաբար։ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվել են նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագրով»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կանգնած է պատմագրական ճշմարտության ամենահշվող կերպարը դառնալու հեռանկարի առաջ, ինչից պարզապես սարսափում ։ «Նիկոլ Փաշինյանը որքան էլ ապիկար ինի որպես կառավարիչ և որչափ էլ ոմանց, որոշակիորեն հիմնավոր ենթադրությամբ պետական դավաճան լինի, ըստ կանխամտածվածության, լավագույնս գիտակցում է, որ ինքն ամենապախարակելի, ամենաանիծյալ, չեմ վախենա այդ բառից, դեմքը կլինի հայոց պատմության մեջ։ Ամենամերժելի ու ամենաանիծյալներից մեկը։ Բացի դրանից, կա ավելի կարևոր հանգամանք․ նա սարսափում է վերահաս պատասխանատվությունից, որովհետև այսօր նրան պահպանում են ռուսները, այսօր նրան պահպանում են թուրքերը, որպեսզի նա շարունակի խորտակել Հայաստանը։ Բայց հասկանալի է, որ ցանկացած գործիք երբ օգտագործված է լինում, ի վերջո, դառնում է թափոն։ Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս անհրաժեշտ չի լինելու և կամբողջացնի օգտագործված գործիքի իր ճակատագիրը, այնուամենայնիվ բոլորովին բացառված չէ, որ միանգամայն տարերայնորեն նա կերթարկվի դաշտային հաշվեհարդար պատասխանատվության։ Որովհետև մենք կորցրել ենք մեր հայրենիքը, եթե հրաշք տեղի չունենա, ապա մոտակա ամիսներին ամբողջովին կորցնելու ենք Արցախի մնացորդը, ծանրագույնս վտանգված է Սյունիքը, Հայաստանի գոյությունը ծայրահեղ և վերահաս վտանգի տակ է։ Գրեթե անհույս վիճակում ենք։ Այսքանից հետո մի անձին, որն ազգն ու երկիրը բերել- հասցրել է այս ծայրահեղ վիճակին ու գերեզմանի դուռը՝ բոլորովին անհավանական չէ, որ կա՛մ ազգային վրիժառուի ձեռքով կգնա, կա՛մ այլ, իրեն օգտագործած ուժեր իրենք էլ իրենց հետևից կմաքրեն իրեն։ Իննքն այսքանը գիտակցում է։ Դա իրեն հասցնում է ծայրահեղ խելացնորության վախի աստիճանի։ Դրա համարպատահական չէ, որ նա անընդհատ արբած է, որ նա անընդհատ հոգեմետ դեղերի ծանրագույն ազդեցության տակ է, որ էլ չգիտես՝ ինչեր է անում։ Մարդու՝ նման վիճակում հայտնվլը մեծագույն անեծք է։ Այսինքն, ամենաչար մարդիկ իսկ շատ ծանր կարող են տանել այն սարսափելի պատմական բեռն ու անեծքը, որը դրվել է այս ապիկարի ուսերին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված