ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Լիոնի քաղաքապետին
copy image url

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Լիոնի քաղաքապետին

Ներքին 2 տարի առաջ - 18:53 13-04-2023
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Երևանի և Լիոնի միջև առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել անցյալ տարի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը Լիոնում բարձր մակարդակով կազմակերպելու ու հայկական տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին հյուրընկալելու համար:

Դուսեն, շնորհակալություն հայտնելով այս օրերին Լիոնի պատվիրակությանը Հայաստանում առանձնակի ջերմությամբ հյուրընկալելու համար, հաստատել է պատրաստակությունը` ավելի խորացնելու և ամրապնդելու 1992թ.-ից սկիզբ առած Երևանի հետ հարաբերությունները:

Երկուստեք առանձնակի կարևորվել է Երևանի և Լիոնի, ՀՀ և Լիոն մետրոպոլի համայնքների միջև համատեղ ծրագրերի իրագործումը, մասնավորապես տնտեսական ոլորտում:

Պարույր Հովհաննիսյանը պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին՝ նշել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նա ընդգծել Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը և շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ միջնորդությամբ կայացել է Լիոնի քաղաքապետի ու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերի Գրիգոր Սաղաթելյանի հոր` Սեյրան Սաղաթելյանի հետ հանդիպում:

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ