Ներքին 3 տարի առաջ - 19:33 11-04-2023

Այսօր Սյունիքում ունենք արդեն 3 զոհ․ պետք է նոր Սարդարապատ․ թուրքագետ

Թուքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Սյունիքում ունենք արդեն 3 զոհ, ու Ադրբեջանի կողմից նոր գրավված տարածքներ դեռևս անցյալ շաբաթվանից։
Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի վրա կախված է մահացու վտանգ։

Ու դա շարունակվելու է։ Անխուսափելիորեն շարունակվելու է, որովհետև Հայաստանում չկա հայկական իշխանություն։ Ոչ թե վատ իշխանություն է, այլ հայկական չէ։ Կան դե-ֆակտո թուրքամետներ, որոնք այս պահին փորձում են ազգային հերթական գործչին ճնշել դե-ֆակտո Ազգային ժողովում։

Մենք գրավված ենք։ Պետք է նոր Սարդարապատ, այլապես 1-2 տարուց պարզապես չի լինի Հայաստան պետություն։ Ու սա չափազանցություն չէ։

#սարդարապետ2
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | թելեգրամ՝ t.me/varuzhandragoman

հ.գ. Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի վերջին երկու տարիներին Ադրբեջանի կողմից գրավումների քարտեզը՝ Հայկական ալիք պարբերականի»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը