Արտաքին 3 տարի առաջ - 16:45 11-04-2023

Վաշինգթոնը լրտեսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն

Ամերիկյան իշխանությունները լրտեսել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի և ԱՄՆ հետախուզական ծառայության գաղտի փաստաթղթերին, որոնք հայտնվել են համացանցում։

Հաղորդվում է, որ չնայած Զելենսկուն մոտ կանգնած աղբյուր տեղի ունեցածը զարմանալի չի անվանել, այնուամենայնիվ ուկրաինացի պաշտոնյաները հիասթափված են արտահոսքի պատճառով։

Լրատվամիջոցի տվյալներով՝ փետրվարի վերջին Զելենսկին առաջարկել է անօդաչու սարքերի կիրառմամբ հարվածել Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրին։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ուկրաինան կօգտագործի հեռահար հրթիռները Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, ուստի չի ցանկանում Կիևին նման հնարավորություն ունեցող զենքեր տրամադրել։

Բրիտանական Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արտահոսքը, որը կարող է լինել վերջին տասնամյակի ամենախոշորներից մեկը, կարող է բարդացնել ԱՄՆ-ի աջակցությունը Կիևին՝ նախքան ուկրաինական ուժերի խոշոր հարձակումը։ Լրատվականը նաև նշել է, որ շատ քիչ հավանական է, որ համացանցում լայնորեն տարածված փաստաթղթերը կարող են ջնջվել կամ թաքցվել:

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գնահատում է ենթադրաբար գաղտնի փաստաթղթերի վավերականությունը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը գնահատում է այն ազդեցությունը, որ այդ լուսանկարված փաստաթղթերը կարող են ունենալ ԱՄՆ ազգային անվտանգության վրա։

Bloomberg-ը նաև հավելել է, որ փաստաթղթերը հնարավոր է, ստուգված ստուգված լինեն։ Այս արտահոսքը համարվում է գաղտնի տվյալների ամենամեծ տարածումներից մեկը, քանի որ 2013 թվականին WikiLeaks-ի միջոցով հրապարակվել են ավելի քան 700.000 փաստաթղթեր, տեսանյութեր և դիվանագիտական հեռագրեր։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին