Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:00 10-04-2023

3-5 զինված ադրբեջանցի են մտել Սիսիանի գյուղեր, ոչ թե 2. մեր մամուլն ադրբեջանականին է հղում անում. իրական թիվը սա՛ է

Երեկ ուշ գիշեր Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել և փորձել մուտք գործել բնակիչներից մեկի տուն։ Հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել Սիսիանի երկու գյուղերում, ի՞նչ տրամադրություններ են այնտեղ՝ Oragir.News-ին հաջողվեց կապ հաստատել Սիսիանի Էլցանցի տնօրեն Ջիվան Մարգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Նախ ասում են` մեկ գյուղ չեն մտել, այլ երկու գյուղ են մտել, մեկին էլ արդեն բռնել են. Բնունիս և Աշոտավան գյուղերն են մտել։ Վախենում են ժողովուրդը, այդպես են խոսում, բայց զինվորները ման են գալիս էստեղ, տեսել եմ»։

Սիսիանի մեկ այլ բնակիչ Ա. Մ.-ն, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում ասաց. «Սիսիանում 3-5 հոգի ա մտել, չնայած որ մեր լրատվամիջոցներում գրում են, որ երկու, մեկին էլ բռնել են։

Մեր հայկական լրատվամիջոցներն ավելի շատ հղում են անում ադրբեջանական լրատվամիջոցներին, որտեղ գրված է` երկու հոգի, այն էլ Նախիջևանի շրջանում մոլորվել են, բայց, տարածված լուրերի համաձայն, ասում են՝ այդքան։ Ինձ թվում է՝ ավելի հստակ ինֆորմացիա կասի ոստիկանությունը, որովհետև նրանք զինված են եղել, զենքեր են ունեցել, զենքերը իրենց մոտի գտել են։ Որ գյուղ են մտել, գյուղացիներից մեկին բռնել են, դե, ադրբեջաներեն է խոսում, ես էլ չեմ հասկանում՝ ինչ է։

Մարդկանց շրջանում վախվորածություն կա, մարդիկ ավելի զգուշավոր են դարձել, դեպքը եղել է երեք օր առաջ՝ Սիսիանի Բնունիս գյուղում, իսկ երեկվա դեպքը, որ գյուղի ժողովուրդը բռնել են՝ հենց կողքի գյուղից է՝ Աշոտավանից, բայց Բնունիսի մասին ոչ մեկ ոչ մի բան չի խոսում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ, սահմանափակ տեսանելիության պայմաններում, Նախիջևանում երկու ադրբեջանցի զինծառայող է մոլորվել և անհետացել։

Ավելի վաղ Oragir.News-ի հետ զրույցում Սիսիանի բնակիչ Վարդան Բալյանն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները պատսպարվել են գյուղի բնակիչներից մեկի նկուղում․ «Նրանք հասցրել են հաց ուտել, փոխել իրենց շորերը, ի դեպ շատ լավ խոսել են հայերեն»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում