Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 10-04-2023

Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է

Սիրիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Եֆիմովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպումը, որը պետք է կայանար վաղը, հետաձգվել է։ Այս մասին Եֆիմովն ասել է թուրքական Վաթան պարբերականին տված հարցազրույցում։

Հաղորդվում է, որ արտգործնախարարների քառակողմ հանդիպումը կկայանա մայիսին։

Ալեքսանդր Եֆիմովը հայտնել է, որ այս ձևաչափով շփումներն ու խորհրդակցությունները շարունակվում են՝ դրական արդյունքների հասնելու համար։ Նրա խոսքով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և անհնար է բոլոր դեպքերը դիտարկել երկխոսության կամ բանակցությունների մեկ փուլի ընթացքում։

Բացի այդ որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Դամասկոսը հավատարիմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության դադարեցմանը, զինված խմբավորումներին աջակցելուն և երկրի ներքին գործերին միջամտելուն ու ահաբեկչության դեմ պայքարին։ Թուրքական կողմը դեռևս լրջություն չի դրսևորել իր պարտավորությունների կատարման հարցում։

Հիշեցնենք, ինչպես ավելի տեղեկացրել է Oragir.News-ը, ապրիլի 4-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորել են շարունակել շփուները և արտգործնախարարների հանդիպման նախապատրաստկան աշխատանքները։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի