Երևան +19°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:30 04-04-2023

Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները պայմանավորել են շարունակել շփուները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները Մոսկվայում կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկել են արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները։

«Ապրիլի 3-4-ը Մոսկվայում անցկացվել են քառակողմ խորհրդակցություններ՝ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Քննարկվել են այս երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցերը: Մասնակիցները անմիջական և անկեղծ ձևով ուրվագծեցին իրենց մոտեցումները և պայմանավորվեցին շարունակել շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քառակողմ հանդիպման թեման լինելու է Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը։

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները սրվեցին 2011 թվականին Սիրիայում ծագած հակամարտությունից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները սկսեցին ամեն կերպ աջակցել Սիրիայի իշխանությունների դեմ պայքարող խմբավորումներին։

Ձեզ գուցե հետաքրքրի