Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 08-04-2023

Իրանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են  Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը՝ Իսրայելի անվտանգության ուժերի՝ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ ներխուժման ֆոնին: Անդրադառնալով մզկիթում տեղի ունեցած բախումներին, ինչպես նաև պաղեստինցիների ու լիբանանցիների դեմ Իսրայելի ռեժիմի կողմից կատարված գործողություններին՝ Ռայիսին դրանք որակել է որպես հանցագործություն և ընդգծել իսլամադավան երկրների միջև մերձեցման անհրաժեշտությունը։

Բացի այդ Ռայիսին և Բերդիմուխամեդովը շնորհավորել են միմիյանց Ռամադան ամսվա կապակցությամբ և քննարկել երկկողմ երկխոսությանը վերաբերող հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկների նախագահները նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները։

Սերդար Բերդիմուհամեդովը շեշտել է, որ Թուրքմենստանը հաստատակամ է բոլոր ոլորտներում զարգացնել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ երկու երկրների ժողովուրդների շահերն ապահովելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իսրայելի ոստիկանական ուժերը ապրիլի 5-ի առավոտյան ներխուժել են Ալ-Ասքա մզկիթի տարածք և ուժ է կիրառել հավատացյալների նկատմամբ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ավելի քան 350 մարդ ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում