Խոսք 3 տարի առաջ - 14:36 06-04-2023

Գյումրու դրամատիկական թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացվել է 34 մլն դրամ․ Նազելի Բաղդասարյան

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում ստացավ, գործադիրն այսօրվա նիստում թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացրել է շուրջ 34 մլն դրամ։ Այդ մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը:

«Գյումրու սրտում գտնվող կառույցի համար սա կենսական կարևոր հարց էր, որը քննարկել էինք թատրոնի տնօրինության հետ դեռ նախորդ տարի։ Կառավարությունը ականջալուր եղավ մեր բարձրացրած հարցին, և Շիրակի մարզպետարանի ու ՏԿԵՆ-ի հետևողականության արդյունքում կարողացանք լուծում գտնել։ Բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունը չափազանց կարևոր էր։

Լիահույս եմ, որ առաջիկայում Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրված է թատրոնի ճեմասրահում, կտեղափոխվի այլ ապահով վայր։ Այս հարցով ևս կա վարչապետի հանձնարարականը»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին