Մամուլ 3 տարի առաջ - 08:15 29-11-2022

Ինչու է Արմեն Խանդիկյանը հեռանում դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը շուտով հեռանալու է տնօրենի պաշտոնից։ Երեկ նա մեր լրագրողին ասել է․ «Դեկտեմբերի 1-ից հրաժարականի դիմում եմ ներկայացնելու եւ այլեւս չեմ զբաղեցնելու տնօրենի պաշտոնը: Օրենքը դա է պահանջում»: Իսկ ինչո՞ւ օրենքը թույլ չի տալիս Ձեզ պաշտոնավարել։ «Տարիքի պատճառով, եւ հետո՝ ես չեմ ցանկանում»:

Բայց Դուք 76 տարեկան եք, եթե տարիքն է պատճառը, ապա տասը տարի առաջ պետք է Ձեզ հեռացնեին պաշտոնից՝ նկատեցինք մենք։

«Տասը տարի պահեցին, բայց ես այլեւս չեմ ցանկանում»,-պատասխանեց Արմեն Խանդիկյանը: Ի դեպ, դրամատիկական թատրոնը ՀՈԱԿ է՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որը ենթարկվում է Երեւանի քաղաքապետարանին։ ՀՈԱԿ-ի տնօրենի դեպքում գործում է տարիքային սահմանափակում՝ նա կարող է աշխատել մինչեւ 65 տարեկան դառնալը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին