Մամուլ 3 տարի առաջ - 08:57 05-04-2023

Չգիտեն, թե փողը որտեղ ծախսեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմը 12 մլն 180 հազար դրամով «Մեդիա սիսթեմս» ՍՊԸ-ից հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ է գնել։ Այդ գումարով ընկերությունը պետք է հաղորդումներ հեռարձակի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հայաշատ լսարանների համար։

Թե ինչ բովանդակությամբ հաղորդումներ է պատրաստվում սփյուռքի համար պատրաստել վարչապետի աշխատակազմը, գնման պայմանագրում չի նշվում։ Եվս 7 մլն 290 հազար դրամ վարչապետի աշխատակազմը փոխանցել է «Ար եւ Արտ» ՍՊԸ-ին, որն էլ պետք է ուղիղ եթերների ապահովման ծառայություն մատուցի վարչապետի աշխատակազմին։

Հետաքրքիր է, որ վարչապետի աշխատակազմի ուղիղ եթերներն ապահովում էր Հանրային հեռուստաընկերությունը, բացի այդ՝ նման հնարավորություններ ունի նաեւ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որին խոշոր դրամաշնորհներ են տրամադրվում, իսկ հիմա էլ վարչական շենքն են վերանորոգում։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը նախորդ տարի թանկարժեք «լայվի» սարք էր ձեռք բերել։

Հարց է առաջանում, թե ինչու են պետության համար այսպիսի սարքեր ձեռք բերվում, աշխատավարձեր վճարվում, եթե այդ ծառայությունները հետո մասնավոր ընկերություններին պետք է պատվիրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր