Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:30 04-04-2023

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարն այցելելել է երկրի միակ հայկական գյուղ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը նախօրեին Ալեքսանդրետի նահանգ կատարած այցելության շրջանակներում եղել են նաև այդ երկրի միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում, որը մեծ վնասներ է կրել փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Հյուրիեթ պարբերականը՝ հղում անելով նախարարության հայտարարությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը զննել է գյուղում գտնվող թանգարանը և տները, որոնք տուժել էին ավերիչ երկրաշարժերցի։ Գյուղում տիրող իրավիճակի վերաբերյալ Աքարին տեղեկություններ է հաղորդել Վաքըֆլի գյուղապետ Պերճ Քարթունը։

Ավելի ուշ թուրք պաշտոնյան զրուցել է գյուղացիների հետ, որոնց շարքում է եղել նաև տեղի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարը։ Վերջինս շնորհակալություն է հայտնել Աքարին այցի համար՝ նշելով, որ գյուղում իրենք ցույց են տվել համատեղ ապրելու ամենագեղեցիկ օրինակները։

Վերջինս միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ երկրաշարժերից հետո Ալեքսանդրետի նահանգապետարանը և Թուրքիայի պետական կառույցները եղել են իրենց կողքին։ Նրա խոսքով՝ «թուրքերի և հայերի միջև հազարամյա բարեկամություն և համերաշխություն կա»։

«Եթե որևէ մեկը մեռնում է հողի համար, դա հայրենիքն է, մեր պապերը վերջացրել են այդ փաստարկը, և մենք մահացել ենք այս հայրենիքի համար։ Թուրքիան մեր հայրենիքն է։ Ոչ ոք մեզ այլ բան չպետք է ասի, մենք արդեն ավարտել ենք այս քննարկումները»,- ասել է նա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ իրենք բոլորով Թուրքիայի առաջին կարգի քաղաքացիներ են։ «Մենք բոլորս՝ 85 միլիոնս, վշտի և ուրախության մեջ մեկ ենք, միասնական ենք, մեկ սիրտ և մեկ բռունցք ենք։ Բոլորս Թուրքիայի Հանրապետության պատվավոր, առաջին կարգի քաղաքացիներն ենք։ Այս դրոշը մեր դրոշն է, Անկարան մեր մայրաքաղաքն է»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում