Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:05 04-04-2023

Լուսինե Կիրակոսյանը նեղացած գնաց բոլորից՝ ղեկավարությունից, բարեկամներից, ընկերներից

«Կիրակոսյանը վառ անհատականություն էր ոչ միայն կյանքում, այլ նաև բեմում, նրա համար չկա ողբերգություն, նա Աստծուց տրված շնորհ ուներ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր Գաբրիելյանը՝ բնութագրելով վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին։

Հիշեցնենք՝ երեկ՝ 76 տարեկան հասակում, մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։

Գաբրիելյանի խոսքով՝ Կիրակոսյանը կարողացել է միայն իրեն տրված շնորհքի մի մասը օգտագործել։

«Ես իր հետ մի քանի դերերում ամուսին էի խաղում, և ներկայացումը դառնում էր տոն, ներկայացման գալիս էր շատ հաճույքով, շատ էր սիրում իր աշխատանքը։ Անընդհատ բարձր ծիծաղում էր, ամեն ինչ հումորով էր ընդունում, թվում էր, թե մատների արանքով է նայում, բայց ներսում ուրիշ բան էր կատարվում, հրաշալի դերասանուհի էր»։

Գաբրիելյանը նշեց, որ մոտ 40 տարի միասին աշխատել են։

«Հետո չգիտես ինչու նա սկսեց այդ հեռուստասերիալներում նկարվել և թատրոնից կամաց-կամաց հեռացավ»։

Գաբրիելյանը չցանկացավ թատրոնից հեռանալու պատճառները նշել․ «Պետք չէ այդ մասին խոսել, քանի որ մենք՝ դերասաններս էլ ենք ինչ-որ տեղ մեղավոր, հետևողական չենք ինչ-որ բաների, քանի որ փառքը այնպիսի բան է, որ գալիս է ու գնում, դա երես է տալիս շատերին, բայց ո՛չ, նրա վրա չազդեց դա, նա միշտ մնաց հասարակ ժողովրդին մոտ և մեր հիշողության մեջ այդպես էլ կմնա»։

Գաբրելյանը նշեց, որ վերջին անգամ, երբ հիվանդանոց այցի են գնացել Կիրակոսյանին, չի հաջողվել մտնել մոտը, քանի որ ի վիճակի չի եղել իրենց ընդունել և ինչ-որ մեկին ճանաչել։

«Հետո ասացինք՝ հիվանդասենյակ տեղափոխեն, կգնանք, դա էլ չեղավ, այս վատ լուրը ստացանք»,- սրտնեղեց Գաբրիելյանը։

Գաբրիելյանը նկատեց, որ վերջին տարիներին Կիրակոսյանը նեղացած էր մարդկանցից, իր համար ընկերներ համարում էր կենդանիներին։

«Ինքը շատ էր ինքնամփոփ, բայց շատ էր սիրում մարդկանց հետ շփվել, սիրում էր, որ իրեն հյուր գնային։ Հետո սկսեց նեղանալ մարդկանցից, իր համար հարազատ էին շները, կատուները, նրանց հետ էր կիսում իր ամեն մի լավ ու վատ օրը։ Երբ որ անընդհատ տալիս ես, տալիս ես, և պատասխան չկա, հիասթափություն ես ապրում․ արվեստագետի բնույթն է այդպիսին, արվեստագետն ուզում է, որ ինքը և իր աշխատանքը գնահատված լինեն, իսկ շատ դեպքերում չի գնահատվում։ Չի գնահատվում ոչ թե վատը լինելու համար, այլ մեզ մոտ մի քիչ նախանձություն կա, բայց ինչո՞ւ․ մեկ է, դու նրա նման չես կարող լինել, նա ուրիշ անհատականություն է, ուրիշ բնույթ ունի, ուրիշ ներաշխարհ ունի»,- ասաց Գաբրիելյանը։

Հարցին, թե ինչ է կարծում, նա նեղացա՞ծ գնաց, Գաբրիելյանն ասաց. «Նա նեղացած գնաց բոլորից՝ համ ղեկավարությունից, համ բարեկամությունից, բարեկամությունն էլ էր լքել իրեն, ընկերությունից էլ էր նեղացել․ դե բոլորը այդքան ժամանակ չունեին, կարող էինք ամենաշատը զանգել, չէինք կարողանում հանդիպել, մեր աշխատանքի բնույթը այնպես է, որ չգիտենք՝ երբ ենք ազատ, երբ՝ ոչ»,- ասաց Գաբրելյանը և հավելեց, որ Կիրակոսյանի կորուստը իսկապես մեծ կորուստ էր մեզ համար, արվեստագետների համար, որովհետև գույն կորցրինք, վառ գույն։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։