Մշակույթ 3 տարի առաջ - 21:43 03-04-2023

Ռուսական կայսերական ընտանիքի սիրելիները․ Լազարյաններ

Այս ազնվական տոհմի բոլոր անդամները շուրջ մեկուսկես դար եղել են գիտության, կրթության, լուսավորության ու մշակույթի հովանավորներ։ Այս տոհմի մեկուկեսդարյա պատմությունը պատիվ բերեց Հայաստանին, որտեղից սկիզբ էին առնում նրանք։

Այսօր Լազարյան նշանավոր տոհմի հիմնադիր համարվող Աղազար Լազարյանի ծննդյան օրն է։

Լազարյանները Սպահանում ապրող Եղիազարյանների շառավիղն են, հենց այստեր էր ապրում Մանուկ Եղիազարը, որի սերունդները Նոր Ջուղայից տեղափոխվեցին Ռուսաստան՝ առևտրական գործունեություն ծավալելով։ Նրանք ոչ միայն հարուստ գործատերեր էին, այլև հայտնի մտավորականներ, հասարակական, ազգային, ռազմական գործիչներ, բարերարներ։

Ազնվականի տիտղոսը ժառանգականության իրավունքով 1776 թ․ Լազար Նազարի Լազարյանին շնորհում է Եկատերինա կայսրուհին՝ գնահատելով երկրին մատուցած նրա բացառիկ ծառայությունները։ Այս տոհմի երևելի ներկայացուցիչները մեծ հեղինակություն են վայելում նաև այլ պետությունների արքունիքներում։ Լազար Լազարյանի որդին՝ Հովհաննես Լազարյանը, Ավստրիայի Իոսիֆ Երկրորդ կայսեր կողմից արժանանում է կոմսի կոչման։



Ռուս վերնախավը հաճախ էր հյուընկալվում Լազարյանների Պետերբուրգյան դղյակում։

Երևանի Մատենադարանում է պահվում Եկատերինա Երկրորդի 1792 թ․ դեկտեմբերի 1-ի հրովարտակը՝ Հովհաննես Աղազարի Լազարյանին արևելյան հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին, կայսրուհին նրան նաև պետական բանկում էր խորհրդական նշանակել։ 1800 թ․ հունիսի 3-ին էլ Պավել Առաջինն է Հովհաննես Լազարայնին պետական խորհրդատուի կոչում շնորհել, պարգևատրել շքանշանով։ Նիկոլայ Առաջինի 1834 թ․ մայիսի 16-ի հրովարտակով էլ պետական խորհրդականի աստիճան է շնորհվել Խաչատուր Լազարյանին։

Լազարայն տոհմի ներկայացուցիչները որպես սպաներ մասնակցում էին ռուս-ֆրանսիական, ռուս-պարսակական, ռուս-թուրքական պատերազմներին։ Այդ պատերազմների ժամանակ են զոհվում Հովակիմ և Հովհաննես Լազարյանների երիտասարդ որդիները։



Լազարյանները հայապահպանության առաջամարտիկներ էին։ Օգտագործելով ռուսական արքունիքում իրենց դիրքն ու հեղինակությունը՝ նրանք փորձում էին աջակցել Հայաստանի ազատագրմանն ու պետականության հաստատմանը։

Լազարյանները ռուսական կայսերն են ներկայացրել նաև հայակական պետականության վերականգնման իրենց ծրագիրը։

Անվանի հայորդիները արժանացել են նաև հայոց հայրապետների բարձր գնահատականին՝ եկեղեցիներ կառուցելու, ազգային-եկեղեցական արդյունաշատ գործունեության համար։ Լազարյանների ջանքերի և հեղինակության շնորհիվ Ռուսաստանի հայակական եկեղեցիները զանգակատուն ունենալու և զանգ հնչեցնելու իրավունք են ստացել։



Լազարյանների կրթամշակութային գործունեության պսակը Լազարյան ճեմարանն էր։ Ճեմարանի շենքը կառուցվում է 1813-14 թթ․, մեկ տարի անց հաստատությունն ընդունում է իր առաջին սաներին։ Հիմնադիրը Հովակիմ Լազարայանն էր, որը իրականություն էր դարձնում եղբոր՝ Հովհաննես Լազարայանի ցանկությունը՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր միակ որդու։

Այս հաստատության շրջանավարտները դարձան ժամանակի մտավորականության սերուցքը․ նրանցից էին Հովսեփ Օրբելին, Ռափայել Պատկանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Տերյանը, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը և այլք։ Այստեղ են ուսանել նաև Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Յուրի Վեսելովսկին, Կոստանդին Ստանիսլավսկին և այլք։

Ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուի հիման վրա է ստեղծվել Հայաստանի ազգային գրադարանը։ Գրքերի ողջ գանձարանը Ռուսաստանի խորհրդայանացումից հետո տեղափոխվեց հայրենիք։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին