copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:53 02-04-2023

Աներոջը սպանած ու հոգեբուժարանում հայտնված ամուսնու դուրս գալու լուրն իմանալուն պես երիտասարդ կինը երկու երեխաների հետ փախել է ԱՄՆ

Համացանցում այսօր կնոջ լուսանկարով հաղորդագրություն էր տարածվել, թե փնտրվում է Հայ- ռուսական համալսարանաի դատախոս, երիտասարդ գործարար, «Ֆիննյուզ» ընկերության մասնակից Լիանա Արթուրի Մարգարյանը։




Պարզելու համար, թե քաղաքացու հետ ինչ խնդիր է առաջացել ու ինչ հանգամանքներ կան դեպքի հետ կապված՝ Oragir.News-ը փորձեց կապվել finnews.am կայքի ներկայացուցչության հետ։

Ընկերության կայքում գրանցված հեռախոսահամարը, սակայն, չէր սպասարկվում։ Այնուհետև մեր խմբագրությունը փորձեց կապվել նաև հայտարարության լուսանկարի վրա առկա հեռախոսահամարներով։ Երկու հեռախոսահամարներից մեկն անհասանելի էր, մյուսով՝ իսպաներեն ձայնային հաղորդագրություն հնչեց՝ ըստ երևույթին, հաղորդելով, որ այդ հեռախոսահամարը նույնպես անհասանելի է։

Ավելի վաղ, Լիանա Մարգարյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ հրապարակում էր արել ոստիկանությունը։ Դեռևս 2020 թվականի մարտին, Երևանի Եկմալյան փողոցի շենքերից մեկում Լիանա Մարգարյանի 35-ամյա ամուսինը կալաշնիկով տեսակի ինքնաձիգից անկանոն կրակոցներ էր արձակել նախաշքամուտքի, այնուհետև բնակարանի դռան մոտ կանգնած իր աներոջ ուղղությամբ։ 47-ամյա տղամարդը տեղում մահացել էր։
Ավելի ուշ, այդ բնակարանից հայտնաբերվել էր 10-ից ավելի կրակած փամփուշտ։

Oragir.News-ի աղբյուրը մեզ հայտնեց, որ տղամարդն ամենայն հավանականությամբ փորձել է կրակել իր կնոջ՝ Լիանա Մարգարյանի ուղղությամբ, սակայն, հայրն առաջ է եկել ու փամփուշտներն իր վրա վերցրել։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կրակողն այդ ժամանակ եղել է ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից և որոշ հանգամանքներով պայմանավորված՝ քրեակատարողական հիմնարկի փոխարեն նա տեղափոխվել է հոգեբուժարան։

Ավելի ուշ, Լիանա Մարգարյանն, իմանալով հաստատությունից ամուսնու դուրսգրման մասին, երկու երեխաների հետ միասին շտապ հեռացել էր ԱՄՆ։

Ամենից շատ դիտված