ՔՊ պատգամավորական «այրուձիի» հարձակման տեսագրությունը ԱԺ-ն 1,5 տարի է` չի տալիս իրավապահներին
copy image url

ՔՊ պատգամավորական «այրուձիի» հարձակման տեսագրությունը ԱԺ-ն 1,5 տարի է` չի տալիս իրավապահներին

Ներքին 1 տարի առաջ - 20:39 01-04-2023
Նախօրեին իշխանական «Medianews» կայքով, ապա նաև իշխանական պատգամավորների ֆեյսբուքյան էջերում տարածվեց ԱԺ տեսախցիկների ձայնագրությունը, թե ինչպես է ընդդիմադիր Մհեր Սահակյանը դուրս գալիս և փախչում։

Սա առաջին դեպքը չէ, երբ պետական պահպանության տակ գտնվող տարածքի տեսանյութերը որպես գործիք են օգտագործվում՝ ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով տեսագրությունների արտահոսքին, նշեց, որ սա լավագույն դրսևորումն է այն բանի, որ մենք ապրում ենք «երկիր՝ «Հայկական ժամանակում»», թերթ, որտեղ ժամերի ընթացքում կարող են հայտնվել պետական պահպանության տակ գտնվող տարածքների միջանցքների տեսագրությունները, որտեղ կարող են տարածվել պետական գաղտնիք տարունակող տեղեկություններ։

«Մինչդեռ, մինչև հիմա քննչական մարմինը չի կարողանում հասանելիություն ստանալ 2021 դեկտեմբերի 7-ին ԱԺ տեսագրություններին, իշխանական պատգամավորներն հարձակվել էին ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա։ Այդ տեսագրությունները չկան և իրավասու մարմիններին չեն հանձնվել, որպեսզի կատարվի անհրաժեշտ քննությունը։

Այսինքն, ակնհայտորեն տեսնում ենք բռնապետության վերածված երկիր, որտեղ մեկ հոգի որոշում է՝ հատուկ պահպանության շենքի տեսագրությունները հայտնվելու են սոցցանցերում, թե չէ, մարդու անձնական կյանքին վերաբերող տեսագրությունները հայտնվելու են սոցցանցերում, թե չէ։

Եթե խոսքն իրենց թիմակիցների մասին չէ՝ հակառակորդներին է վերաբերում՝ դրանց արտահոսք է արվում և օգտագործվում է մարդկանց դեմ, եթե իշխանական թիմի անդամներին է վերաբերում, ապա դրանք պահվում են գաղտնի կամ ոչնչացվում են»։

Հարցին, թե արդյոք այս արտահոսքերը իրավապահների քննության առարկա չպետք է դառնան՝ նա պատասխանց, որ նորմալ երկրում, որտեղ իրավական համակարգերը գործում են ի շահ պետականության և հասարակության՝ իհարկե, պետք է դառնան և հետևանք պետք է ունենան, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը։

«Բայց իրավական հետևանք պետք է ունենար նաև ոչ պատերազմական պայմաններում հող հանձնելը, իրավական հետևանք պետք է կրեին Հայաստանի սուվերեն տարածքների անունները ադրբեջանական անվանումներով ներկայացնողները, իրավական հետևանք պետք է կրեին Ապարանում կրակոցներ արձակողները, իրավական պատասխանատվության պետք է կրեին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկողները։

Հետևապես, եթե մենք ոչ թե 1-2 դեպքով չենք տեսնում իրավական հետևանք, այլ բոլոր դեպքերում չենք տեսնում՝ ստացվում է, որ իրավապահ մարմինները չեն սպասարկում հանրային շահ, այլ բութ գործիք են քաղաքական իշխանության ձեռքին։ Այո, սա պետք է իրավական հետևանք ունենար»։

Ամենից շատ դիտված

16:23 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից
11:27 Սպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներ
15:48 Mercedes GLE-ն Չայնիի ոլորաններում, մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի ու ուղևորի կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com
11:13 Խոշտանգման ենթարկված Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված
18:44 Սարիկը եթե ըդքան ազնիվ է, ընչի՞ է ընկել ու ձեն կհավաքե. գյումրեցի
09:13 Ողբերգական ավտովթար՝ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհին․ կա 1 զոհ
08:20 Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ Հրապարակ
17:49 Արագածոտնի մարզում 36-ամյա վարորդը «Volkswagen ID6»-ով գլխիվայր շրջվել է. shamshyan.com
15:23 Ասում են՝ դուրս եկեք կամ 400 մլն հավաքեք․ զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի
13:52 Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին, այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է