Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:05 31-03-2023

Հայաստանյան բանկերի մի մասը սանկցիաների տակ են․ դոլարային փոխանցումները մերժվում են

Oragir.News-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ որոշ բանկային փոխանցումներ Հայաստանից դեպի այլ երկրներ մերժվում են։

Oragir.News-ը տեղեկությունը ստուգելու համար կապ հաստատեց Հայաստանում գործող առևտրային մի շարք բանկերի հետ։

5 բանկերից 2-ից՝ «Կոնվերս բանկի» և VTB-ի հաճախորդների սպասարկման բաժիններից հայտնեցին, որ գործարքների սահմանափակումներ ունեն: «Ներկա պահին այդ մասով առկա են որոշ սահմանափակումներ»,- հայտնեցին ՎՏԲ-ից

«Կոնվերս բանկից» ասացին, որ դոլարով փոխանցումներ անել չի ստացվի։

«Գործարքը ռիսկային է համարվում, հնարավոր է, որ միջնորդ բանկի կողմից գործարքը մերժվի, խոսքը դոլարային փոխանցումների մասին է հատկապես։ Վերադարձի դեպքում կարող եք կորուստներ ունենալ։ Այդ պատճառով էլ բանկը հիմա ի սկզբանե մերժում է դոլարային փոխանցումները»։

Բանկից հայտնեցին նաև, որ սա կապված է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հետ։

«Խնդիրը միայն դոլարային փոխանցումներին է վերաբերում, օրինակ՝ եվրոյով փոխանցումներ անում ենք։ Հիմնականում խնդիրը կապված է միջնորդ բանկի հետ»։

Բանն այն է, որ Հայաստանում գործող բանկերի մեծամասնության միջնորդ բանկերը ռուսական են, ուստի այդ բանկերի նկատմամբ կիրառված սանկցիաները շղթակայան կերպով նաև ազդել են հայաստանյան բանկերի վրա, արդյունքում դոլարային փոխանցումները այդ բանկերի կողմից մերժվում են։ Արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանում գործող բանկերից շատերը չեն կարողանում այլ միջնորդ բանկի հետ համաձայնեցնել իրենց փոխանցումները:

Oragir.News-ը փորձեց նաև ՀՀ կենտրոնական բանկից ճշտել, թե որքան ժամանակ է, որ հայկական բանկերը սահմանափակումների ներքո են, արդյոք սահմանափակումները վերաբերում են բոլոր բանկերին։

ԿԲ լրատվական ծառայությունից մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, հարցման պատասխանը ստանալու դեպքում մենք այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
16:59 «ՀԷՑ֊ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն- ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ