Ներքին 3 տարի առաջ - 12:38 30-03-2023

Արտաշատ մայրաքաղաքը կդառնա պատմամշակութային արգելոց

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության համոզմամբ` արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:

Արգելոցի ֆինանսավորումն իրականացվելու է տոմսային տնտեսության գործարկումից հետո այցելուներից ստացված միջոցներով։

Արտաշատ մայրաքաղաքը` առկա հուշարձաններով ու պատմական միջավայրով, այսօր հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում:

Կառավարությունը համոզված է, որ արգելոցի ստեղծումը կապահովի հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում