Սպորտ 3 տարի առաջ - 17:22 29-03-2023

Քալանթարյանը «ստոր քայլ» է որակել Մելիքբեկյանի արարքը՝ տալով անհեթեթ մեղադրանքի պատասխանը

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն օրերս հյուրընկալվել է Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հաղորդմանը։

Ֆեդերացիայի նախագահը Թուրքիայի հավաքականի դեմ հանդիպման նախօրեին վտանգավոր մտքեր արտաբերեց․ «Հանրային հեռուստաընկերության եթերով վերջերս արտահայտություն հնչեց՝ հավանական է ՀՖՖ- Փյունիկ լարված հարաբերությունների պատճառով խորհուրդ ենք տվել հավաքական չհրավիրել «Փյունիկի» ֆուտբոլիստին․․․ ես չգիտեմ՝ այս ամենը օգնում է Հայաստանի, թե Թուրքիայի հավաքականին։ Ես կարծում եմ՝ ավելի շատ օգնում է Թուրքիայի հավաքականին»։

ՀՖՖ նախագահը ի նկատի ուներ «Խաղից դուրս Էդուարդ Քալանթարյանի հետ» հաղորդման հեղինակ և վարող Էդուարդ Քալանթարյանի հնչեցրած դիտարկմանը։

Էդուարդ Քալանթարյանը կատարել է իր պրոֆեսիոնալ աշխատանքը՝ անդրադառնալով այս կամ այն ֆուտբոլիստի՝ հավաքական չհրավիրվելուն։ Տարօրինակ է, որ ֆեդերացիայի ներկայիս նախագահը և փոխնախագահը նախկին սպորտային լրագրողներ են և ժամանակին (երևի) պատկերացնում էին՝ ինչպես պետք է աշխատել օրինակ՝ Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ։ ՀՖՖ ներկայիս փոխնախագահը նույնիսկ իր որակմամբ «ջախջախիչ» հոդվածներ էր գրում՝ փորձելով որակումներ տալ մարզական լրագրողների աշխատանքին։ Հղումը՝ այստեղ։

Oragir.News-ը անդրադարձել էր Արմեն Մելիքբեկյանի անհեթեթ մեղադրանքին։ Մանրամասն՝ այստեղ։ Արմեն Մելիքբեկյանը, ըստ երևույթին, նախընտրում է հարցազրույցներ տալ այն ԶԼՄ-ներին, որոնց հետ հարցերը նախապես համաձայնեցված են։ Նա նախապատրաստված էր գնացել Պետրոս Ղազարյանի մոտ և անհեռատեսորեն և անհարկի ջղաձգումներով փորձեց ապահովագրվել։

Էդուարդ Քալանթարյանի պատասխանը չուշացավ։ Նա մանրակրկտորեն անդրադարձավ խնդրին, նախապատմությանը՝ իր նախկին գործընկերոջը հրավիրելով հարցազրույցի։ Քալանթարյանի պատասխանի տեսանյութը՝ այստեղ։

Մի բան հստակ է․ Արմեն Մելիքբեկյանն անցանկալի է դառնում օբյեկտիվ մարզական լրագրողների համար։ ՀՖՖ-ի ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող լրագրողների համար ամեն ինչ նորմալ է և նրանք չեն շտապում անդրադառնալ Քալանթարյանի պատասխանին․․․

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից

Ձեզ գուցե հետաքրքրի