Ներքին 3 տարի առաջ - 16:44 28-03-2023

Ովքեր են հեռացել Երևանի քաղաքապետի հետ

Շաբաթներ առաջ` Երևանի ավագանու արտահերթ գործակարգավարական նիստում, Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ հրաժարվում է Երևանի քաղաքապետի պաշտոնից։

Սարգսյանի հրաժարականից հետո՝ ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սեյրան Մեջլումյանը:

Այսօր Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ արդյոք կան այլ անձինք, որոնք հրաժարականի դիմում են ներկայացրել, բայց նրանց անունները դեռևս չի հրապարակվել։

Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից Oragir.News-ին հայտնեցին, որ Սարգսյանի հրաժարականից հետո իրենց զբաղեցրած աշխատանքից հեռացել են նաև քաղաքապետի խորհրդական Կորյուն Մկրտչյանը, քաղաքապետի օգնական Սեյրան Մեջլումյանը, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հովհաննես Նիկողոսյանը և գնումների վարչության պետ Իսկուհի Հովսեփյանը։

Քաղաքապետարանից հավելեցին նաև, որ բոլորը աշխատանքից ազատվել են սեփական դիմումի հիման վրա։