Մամուլ 3 տարի առաջ - 08:41 28-03-2023

Երկուսը դեմ չեն, երրորդը հարմարվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը Բաքուն իր վերահսկողության տակ վերցրեց Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը։ Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում որքան հաճախ է խոսում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, նույնքան հաճախ էլ պնդում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է։ Անցած շաբաթ դա ասաց կառավարության նիստում։ Իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ պրահյան պայմանավորվածության, նշանակում է Արցախի դե յուրե ճանաչում Ադրբեջանի կազմում։

Արցախի մեր հայրենակիցները կարծում են, որ, փակելով Հայաստանի հետ վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը, որ հանգիստ ստորագրի պայմանագիրը՝ չմտածելով, թե արցախցիներն այդ ճանապարհով կշարժվեն Երեւան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ըստ արցախցիների վարկածի՝ ճանապարհը կբացվի պայմանագիրը ստորագրելուց որոշ ժամանակ անց, եւ այն էլ՝ կթույլատրեն սահմանափակ թվով մարդկանց ելքը, իսկ մինչ այդ սոցիալական ծրագրեր կիրականացնեն Արցախից գաղթածների համար՝ փորձելով մեղմել հայրենազուրկ արցախցիների զայրույթը։

Մեր դիտարկմանը՝ իսկ ինչո՞ւ է այս ամենին մասնակցում ռուսական կողմը, ի վերջո, Արցախի հայաթափումը կնշանակի ռուսական կոնտինգենտի հեռացում Հարավային Կովկասից, ստացանք հետեւյալ պատասխանը․ «Եթե կողմերից երկուսը դեմ չեն, երրորդ կողմը պիտի հարմարվի այդ իրավիճակին, բացի դա՝ Արցախի հայաթափումը մեկ կամ երկու օրվա հարց չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»