Մամուլ 3 տարի առաջ - 08:10 28-03-2023

Ինչո՞ւ են դեմ Դավթյանի թեկնածությանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում նշանակվելու է Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում։ Թեմայի հետ կապված Դավթյանը նույնպես քանիցս հայտարարել է, որ պատրաստ է ծառայել Արցախին և իր կարողությունները ներդնել այնտեղ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել, ավելին, բավական մեծ թվով պատճառներ են ներկայացվել, թե ինչու նա չի կարող լինել Արցախի գլխավոր դատախազ։

Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ի թիվս մի շարք այլ պատճառների, Դավթյանին Արցախում հիշեցրել են, որ դեռևս 2019 թվականին, երբ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները երաշխավորություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ, նույն Արթուր Դավթյանը, որն այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն էր, այդ հանգամանքը բացարձակ հաշվի չէր առել։

Թերթի տեղեկություններով, Արցախում Դավթյանին հասկացրել են, որ այդ ամենը չի մարսվել ու մոռացվել, և արցախցիների համար ընդունելի չէ, որ նա Արցախում գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնի: Մի խոսքով, այլ պատճառներ ևս հիշատակելով՝ նրան բաց տեքստով հասկացրել են, որ ընդունելի կերպար չէ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:51 Նոր էլեկտրոնային մատյանը կրկին կաթվածահար է արել դպրոցների աշխատանքը
18:38 Վրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
23:02 Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշատակել է Փաշինյանին և Ալիևին