copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:36 27-03-2023

Պատերազմը շարունակվում է․ Ադրբեջանը բազմաթիվ խոցելի տեղեր ունի․ Հայկ Նահապետյան

Եթե հակիճ գնահատենք իրավիճակն Արցախում, ապա կարող ենք ասել, որ պատերազմը շարունակվում է, այլ միջոցներով, այլ մեթոդներով, բայց պատերազմը չի ավարտվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով Ստեփանակետ-Լիսագոր ճանապարհին ադրբեջանական կողմի առաջխաղացումից հետո՝ Արցախի Մարտունու շրջանի մի քանի հատվածներում, ադրբեջանական դիրքերից խաղաղ բնակչության ուղղությամբ արձակված կրակոցներին։

«Հիմա Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը Արցախը տեղի բնակիչներից ազատելը, հայաթափելն է, դրա համար և գազը կարող է անջատել, հոսանքը կամ կապը կարող է անջատել, կարող է կրակել սահմանին, հետախուզադիվերսիոն խմբերի գործողություններ իրականացնել, միակ՝ փաստացի կյանքի ճանապարհը կրակային հսկողության տակ պահել։

Ռուս խաղաղաապահներին վարկաբեկել, սադրել։ Սա պատերազմ վարելու էլեմենտ է։ Այստեղ ոչ մի հումանիտար ճգնաժամ չկա, հետևաբար, նաև քաղաքական լուծում չկա։ Պատերազմը մարտի դաշտում թեժ փուլից տեղափոխվել է այս փուլ։ Սա ևս հայաթափման գործիքակազմ ու մեթոդ է, որի նպատակը նույնն է»։

Նա ընդգծեց, որ ցավոք, Արցախի իշխանությունները համարժեք չեն գործում և ականջալուր չեն բոլոր այն գնահատականներին ու կոչերին, որ հնչում են։ «Դրանցից մեկը ես եմ տվել հրապարակային և ոչ միայն, այն մասին, որ Արցախը հիմա պաշարված ամրոց է, այդ ամրոցը և ամրոցի ղեկավարությունը պետք է խնդիրներ դնի իր առջև, առանց դրա մեծաթիվ հակառակորդին չի լինի հաղթել, այսինքն, առանց դրա ամրոցի շրջափակումը չի դադարելու։ Ամրոցի ղեկավարությունը պետք է խնդիրներ դնի ու մտածի, թե ինչ կարող է անել, որ հայկական սահմանափակ ռեսուրսներով իրականացնի քայլեր, գործողույթուններ, որոնք կստիպեն ադրբեջանական կողմին փոխել մոտեցումները։ Իսկ նման գործիքներ ու հնարավորություններ կան։ Նախ՝ Ադրբեջանը աշխարհի ամենախոշոր ու ամենահզոր տերություն չէ, ունի շատ խոցելի տեղեր։ Դրանցից մեկն իր բազմազգ լինելն է։

Ադրբեջանի տարածքում ապրում են ժողովուրդներ, որոնք բռնությամբ մտել են այդ պետության մեջ, սակայն Ադրբեջանը նրանց համար երբեք հայրենիք չի եղել։ Այդ ժողովուրդները և նրանց ղեկավարները ճնշումների են ենթարկվում, այդ առումով, մենք դատապարտված ենք այդ ժողովուրդների հետ միանման գործողություններ անելու։ Սա Ադրբեջանի ներսում հզոր ուժ է։ Արցախի ղեկավարությունը խնդիր դրե՞լ է այդ ժողովուրդների, նրանց հասարակական շերտը ներկայացնող կառույցների հետ ակտիվ աշխատելու։ Մենք Արցախից դուրս եկած հզոր սփյուռք ունենք, որոնց միջոցով կարելի է այդ աշխատամքներն իրականացնել։ Բայց նման աշխատանքներ չկան։

Երկրորդ․ Ադրբեջանն ունի ոչ բարեկան երկրներ, լարված են Իրանի Իսլամական պետության հետ պարաբերությունները, որքանո՞վ է Արցախում ղեկավարությունը աշխատում Իրանի հետ, և ինչ ասել է՝ աշխատել Իրանի հետ, մինչդեռ, Իրանն այսօր պատրաստ է այդ ուղղությամբ աշխատելու, դրա համար բազմաթիվ մեսիջներ ուղարկել է»։

Ադրբեջանը բազմաթիվ խոցելի տեղեր ունի։ Ադրբեջան ասելիս պետք է հասկանալ առաջին հերթին վառոդի հսկայական տակառ, որը մեկ կայծից կարող է բոցավառվել, դա Բաքու քաղաքն է, իր նավթահորերով։ Եթե Արցախը շրջափակված է, այդ ժողովրդին փորձում են ծնկի բերել ու ցեղասպանել, հիմա եթե նման ծրագիր կա՝ Արցախի ժողովուրդը միջազգային կոնվենցիաներով ու ներմերով ու սահմանադրությամբ իրավունք ունի դիմել ինքնապաշտպանության, նման բան անում է՝ ոչ։

Հակառակ դեպքում Ադրբեջանը անպատիժ կերպով չէր կարող վերահսկել ճանապարհներ, կրակել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների վրա, վարկաբեկել ռուս խաղաղապահներին և այլն։ Այսինքն՝ այն, ինչ հայկական կողմը պետք է անի՝ չի անում, նման խնդիր չի էլ դնում։ էլ չեմ խոսում Հայաստանում ապրողների մասին, քանի որ վաղ թե ուշ Հայաստանը ևս կարող է հայտնվել նույն շրջափակման մեջ»։

Ամենից շատ դիտված