Ուղիղ եթեր

Հուշարձանի վերևի մասում ազատ տեղեր կան․ Արտյոմ Երկանյանը՝ «Նեմեսիս» հուշարձանի մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:03 25-04-2023
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, այսօր բացվեց «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողը։ Տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները: Հուշարձանի վրա գրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի անունները։ Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։

Oragir.News-ը զրուցեց Արամ Երկանյանի թոռան՝ հաղորդավար Արտյոմ Երկանյանի հետ։

«Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը փայլուն կատարեց և գաղափարը իրականություն դարձրեց, որը արդեն 15 տարի է՝ բոլորիս ուղեղում էր, և ուզում էինք այն իրականություն դարձնել։ Միայն դրական էր արձագանքը, սակայն կային նաև խոչընդոտներ, բայց փառք Աստծո, իրականություն դարձավ։ Խոչընդոտները տարբեր էին՝ քաղաքական, տեխնիկական և նյութական բնույթի, ինչն անխուսափելի էր։ Չէի ցանկանա քաղաքականացնել, բայց շատ կուզեի, որ սա լիներ խորհրդանիշը համախմբման, որ սա լիներ այն տեղը, որտեղ ամենատարբեր քաղաքական հայացքների մարդիկ գային և իրար հետ խոնարհվեին»,-ասաց Երկանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից