Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:12 27-03-2023

Այդ պաստառի բարձրացումը միայն խրախուսանքի պետք է արժանանար, ոչ թե քննադատության․ ՀՅԴ անդամ

Ինձ համար անհասկանալի է, թե ինչով է պաստառ ցուցադրելը խանգարում գործողություններ կատարելուն և ոչ թե օգնում ու լրացնում։ Այս հակադրությունն ստեղծելու իմաստը չեմ հասկանում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս Հայաստանում կայացած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ բարձրացված «Նեմեսիս» գրությամբ պաստառին։




«Ուզում եմ շեշտել, որ ո՛չ միայն ՀՅԴ երիտասարդական միության կողմից բարձրացված պաստառներն են քննադատության արժանացել։ Այդպիսի՝ համեմատաբար փոքր, բայց աղմուկ էր բարձրացրել նաև ֆուտբոլի երկրպագուների՝ մարզադաշտում պարզած շատ գեղեցիկ ու խորհրդանշական պաստառները։ Այսինքն, մենք հայտնվել ենք մի իրադրության մեջ, երբ ձեռքերս ծալած սպասում ենք, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան անի և մի խումբ մարդիկ ուղղակի թիրախավորեն դա՝ առանց իրենց կողմից որևէ բան ձեռնարկելու։ Եթե որևէ մեկը ցանկանում է պաստառ բարձրացնել այլ գրությամբ ու այլ բովանդակությամբ՝ դրա բոլոր հնարավորություններն էլ ունեին։ Որևէ մեկը դրան չէր խոչընդոտում։ Այդ հակադրությունն իրականում ավելի շատ զավեշտալի ու ծիծաղելի է»,- ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ ակցիայի մասնակից ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները օգտվելով առիթիվ՝ պարզել են իրենց համար խորհրդանշական գրությամբ պաստառներ՝ փոխանցելով ուղերձներ։

«Կարծում եմ, որ հաշվի առնելով իրավիճակը, որում հիմա մենք ենք գտնվում, ոչ միայն արժանի է խրախուսանքի, այլև անգամ դժվար է պատկերացնել, եթե այդ մեսիջները չլինեին ինչպես կլիներ ընդհանուր պատկերը։ Դա որևէ կերպ չի հակադրվում այն ամենին, ինչ պետք է անեն բոլոր ազգային ուժերը, Հայաստանի ապագայով մտահոգվող անհատներն ու ուժերը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կեղծ հայրենասիրության մասին հնչող մեղադրանքներին՝ Oragir.News-ի զրուցակիցն ասաց, որ դա առավել ակնհայտ երևում է կատարած գործողություններով ու անցած ճանապարհով և ո՛չ ֆեյսբուքյան հրապարակումներով։

«Մի բան էլ կա։ Հայրենասիրական զգացմունքներն ու դրանց ցուցադրման անհրաժեշտությունը հեգնելով, մենք հասանք այստեղ։ Ես չեմ հասկանում նպատակը՝ որևէ կերպ թիրախավորելու մարդկանց, որոնք թշնամական երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղում պարզել են կարևոր ուղերձներով գրություններ»,- ասաց նա։

Այս առումով՝ Քրիստինե Վարդանյանը կոչ է անում չշփոթել պետությունը, երիտասարդական միությունն ու քաղաքական դերակատարներ հարթությունները։ «Հայաստան- Թուրքիա խաղի ժամանակ ՀՅԴ երիտասարդական միությունը պարզել է «Նեմեսիս» գրությամբ պաստառ, դրա մասին հայտարարել է իր պաշտոնական էջում։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն անկուսակցական երիտասարդական միություն է, որը Հայաստանում գործում է 30 տարի ու այդ տարիների ընթացքում երբեք չի շեղվել իր որդեգրած ուղուց։ Այդ ամենն ամրագրված է իր կանոնադրությունում, և իր գործունեության ամբողջ տարիների պատմությունը տեղավորվում է այն գծի մեջ, որը մենք տեսնում ենք հիմա տարբեր առիթներով»,- ասաց նա։

ՀՅԴ անդամն անդրադարձավ նաև մեր ազգի ներկայացուցիչները երբեմն չեն կարողանում տարբերակել կարևորագույն փաստերն ու իրադարձություններն ու կարևորել դրանց մասին անընդհատ բարձրաձայնելու փանհրաժեշտությունը։

«Թշնամական պետությունը, որի նախարարը եկել է, մարզադաշտում նայում է խաղն ու հանգիստ գնում է։ Պատկերացնո՞ւմ եք, որ ֆուտբոլը կայանար, անցներ, գնար ու որևէ մի խորհրդանշական պաստառ պարզված չլիներ։ Այսինքն, այդ երբվանի՞ց նորմալ դարձավ այսպիսի իրավիճակում Թուրքիայի նախարարի այցը Հայաստան ու առանց որևէ ուղերձի այստեղից հեռանալը։

Կարծում եմ, որ Հայաստանի փողոցները պետք է ողողված լինեին մարդկանցով և տարբեր պաստառներով, այդ թվում նաև այո, պատմական փաստերն արձանագրող պաստառներով։ Մենք գործ ունենք մի պետության հետ, որը չի ընդունել մեր նկատմամբ գործած ոճիրը։ Երբ Թուրքիան ընդունի ու առերեսվի դրա հետ, ես ինքս կողմ չեմ լինի որևէ տեսակ հիշատակմանը։ Բայց, քանի դեռ արդարությունը չի հաստատվել, հիշելն ու արդարության հաստատման ուղղությամբ քայլեր անելը մեր պարտքն է»,- ասաց նա։

Վարդանյանը հատուկ շեշտում է, որ պաստառը պարզելը մեկ նպատակ ուներ՝ հիշեցնելու պատմության կարևորագույն փաստերն ու փոխհատուցման անխուսափելիության մասին։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ