Ներքին 3 տարի առաջ - 10:42 27-03-2023

Պարզ է, թե ինչու Ավինյանը չէր գալիս նիստերին․ ինքն էր ուզում վարել

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո այսօր քաղաքապետարանում առաջին գործակարգավարական խորհրդակցությունը գումարվեց։

Բազմիցս նշել ենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հանրօգուտ աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով չէր կարողանում շաբաթական մեկ ժամ ժամանակ գտնել և ներկա լինել այդ խորհրդակցություններին։

Այսօր, սակայն, Ավինյանը ոչ միայն ներկա է նիստին, այլև վարում է այն։ Եվ նիստի հենց սկզբում հայտարարեց, որ փոխքաղաքապետեր Սուրեն Գրյգորյանի, Լևոն Հովհաննիսյանի և Ստեփան Մաչյանի հետ աշխատաքնի որոշակի բաժանում են կատարել, ինչի արդյուքնում գործակարգավարական խորհրդակցությունները հիմնականում կվարի ինքը։

Թերևս հիմա պարզ է, թե ինչն էր կաշկանդում Երևանի «ապագա քաղաքապետ» Տիգրան Ավինյանին ներկա գտնվել քաղաքապետարանի գործակարգավարական նիստերին․ ինքն էր ուզում վարել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին