Արտաքին 3 տարի առաջ - 16:00 25-03-2023

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը։ Բացի այդ կողմերն անդրադաձել են ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված վերջին զարգացումներին։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերագործարկման հարցում ցուցաբերած դրական վերաբերմունքի համար։ Նա շեշտել է, որ Թուրքիան կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունների շուտափույթ դադարեցումը՝ բանակցությունների միջոցով։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ երկու երկները Սոչիում համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա կարող են նոր քայլեր ձեռնարկել։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության արդիական թեմաները։ Հայտարարության համաձայն՝ կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական կապերի դրական դինամիկայի, էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի հաջող իրականացման, այդ թվում՝ գազի մատակարարման ևԹուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման կապակցությամբ։

Ռուսական կողմը հայտնում է, որ Էրդողանը ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհակալություն է հայտնել երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում ցուցաբերած օգնության, այդ թվում՝ վերջին շրջանում Ալեքսանդրետի նահանգում ռուսական դաշտային հոսպիտալի տեղակայման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև մշակել Ռուսաստանից շինանյութերի մատակարարումների հաստատման հնարավորությունները՝ ավերված ենթակառուցվածքները վերականգնելու միջոցով։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերն ընդգծել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման կարևորությունը։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահը հատուկ նշել է Ռուսաստանի կառուցողական միջնորդական դերը։

Բացի այդ Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին և թուրք ժողովրդին՝ մուլուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից