Երևան +18°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:00 11-01-2023

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պուտինը և Ռաիսին բարձր են գնահատել Աստանայի գործընթացի շրջանակներում ջանքերի համակարգումը՝ Սիրիայում կարգավորման հասնելու համար։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու և երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ «Միջազգային հարցերի քննարկման ժամանակ երկու կողմերն էլ դրական են գնահատել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մատնանշել են նաև առաջիկայում բարձր մակարդակով մի շարք երկկողմ շփումների անցկացումը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Էբրահիմ Ռաիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա, սակայն այցի ժամկետները չեն նշվում։

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ահնդիսանում են Աստանայի ձևաչափի շրջանակներում հանդիսանում են Սիրիայում խաղաղ կարգավորման երաշխավորներ երկրները։ Աստանայի ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին, որի արդյունքում կողմերը կրկին ընդգծեցին, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի, աջակցեցին հանրապետության տարածքային ամբողջականությունը և մերժեցին տեղում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերն ու ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը։ Հաջորդ հանդիպումը Աստանայի ձևաչափով կկայանա 2023 թվականի առաջին կեսին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։