Երևան +21°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 12:51 25-03-2023

Աշխարհը փոխած հայերը

«Հայերը հակված են գնալ հեռավոր երկրներ՝ ավելի լավ կյանք փնտրելու և, ընդհանուր առմամբ, մեծ հաջողությունների են հասնում, քանի որ կարողանում են քարի վրա անուշահոտ ծաղիկ փորագրել։ Բոլորը կնայեն այս հրաշքին և կհիանան, բայց ոչ ոք երբեք չի ասի, որ այս հրաշքը հայն է ստեղծել»,- իր «Տիգրան Մեծ» գրքում այսպիսի տողեր է գրել Հայկ Խաչատրյանը։

Աշխարհասփյուռ հայությունը շարունակել է արարել ու ստեղծել նաև հայրենիքից դուրս՝ դառնալով արվեստի, գրականության, գիտության, կինոարտադրության և կյանքի ամենաբազմազան ոլորտների առաջատարներից։

Պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքներում հայերը զարմացրել են աշխարհին։

Oragir.News-ը ներկայացնում է հայտնի հայ գյուտարարների և նշանավոր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մարդկության զարգացման գործում։

Ինչ-որ անհասկանալի օրինաչափությաբ՝ գրեթե բոլոր գյուտերը հիմնականում արվել են Հայաստանից դուրս։

1. Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և ռադիոյի լուսահեռագրության գյուտարարներից մեկն է (1924-1925 թթ.): Հեղինակ է ավելի քան 20 գյուտերի՝ հիմնականում հեռուստատեսության և ֆոտոհեռագրության ոլորտում։



2. Ալեք Մանուկյանը ամերիկացի գործարար, տեխնոլոգ և բարերար էր, եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ։ 1954 թվականին նա արտոնագրեց ժամանակակից ծորակը, որը հեղափոխություն արեց սանտեխնիկայի ոլորտում:



3. Քրիստոֆեր Տեր-Սերոբյանը ամերիկյան դոլարի կանաչ ներկի գյուտարարն է (1854 թ.), որը հնարավորություն է տալիս այն չկեղծել։



4. Արտեմ Միկոյանը աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ էր։ Միկոյանի ղեկավարությամբ (Մ․ Ի․ Գուրևիչի և Վ․ Ա․ Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ՄիԳ-1 և ՄիԳ-3 կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծվել են ՄիԳ֊9, ՄիԳ-15, ՄիԳ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21, ՄիԳ-23, ՄիԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, և ՄիԳ-35 կործանիչները։



5. Արտաշես Հայկանյանը հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:



6. Ռոզա և Սարգիս Կոլոմբոսյանները հիմնել են յոգուրտի՝ աշխարհի առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929թ.): Յոգուրտի հիմքում նրանք օգտագործել են սովորական հայկական մածունը:



7. Ստեփան Ստեփանյանը 1935 թ. հայտնագործել է տեղաշարժվող բետոնախառնիչը։ Հարկ է նշել, որ 2004 թ․ հռչակավոր գյուտարարը ներառվել է 100 լավագույն պրոֆեսիոնալների ցանկում Ամերիկայի շինարարների ճանապարհային և տրանսպորտային ասոցիացիայի կողմից։



8. Ավետիս Զիլչիյանը 1929թ.-ին ԱՄՆ-ում հիմնել է հարվածային գործիքների Zildjian Cymbal Co առաջին ֆաբրիկան։ Նրա հայտնագործություններն են` Paper Thin Crash-ը, Ride-ը, Splash-ը, HiHat-ը, Sizzle-ը։



9․ 1956թ. Լյութեր Սիմիջյանը ստեղծել է դրամաբաշխային սարքը (բանկոմատ), առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը:



10․ 1977թ. Միքայել Տեր-Պողոսյանի ստեղծած համակարգչային տոմոգրաֆը հեղափոխություն է առաջացրել բժշկության մեջ:

11․ Օսկար Բենկերը (Ասատուր Սարաֆյան) «ավտոմատ փոխանցման համակարգի հայրն է»։



12․ Էմիկ Ավագյանը արտոնագրել է 57 գյուտ, որոնք մինչ օրս օգնում են հաշմանդամներին (գյուտարարն ինքը հիվանդ էր ուղեղային կաթվածով): 1961-ին Նախագահ Քենեդին նրան պարգևատրել է «Հաշմանդամների աշխատանքի մեջ ամենաակնառու ներդրման համար»:



13․ Հարրի Թաթոսյանը պաղպաղակի վաֆլե բուրգերի մեքենայի գյուտարարն է (1921 թ.)։



14․ Ռոջեր Էդվարդ Քոլինգվուդ Ալթունյանը ինհալացիայի սարքի գյուտարարն է, որն օգտագործվում են ասթմայի և ալերգիայի բուժման համար:



15․ Ալբերտ Կապիկյանը ռոտավիրուսային պատվաստանյութի գյուտարարն է։