Մամուլ 3 տարի առաջ - 08:15 25-03-2023

Խիստ նկատողություն՝ պատգամավորներին. ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները վերջերս խիստ նկատողություն են ստացել ֆրակցիայի ղեկավարության կողմից խմբակցության նիստերին չմասնակցելու համար: Պահանջվել է այսուհետ առանց որեւէ պատճառաբանության գալ բոլոր քննարկումներին ու նիստերին:

Բանն այն է, որ հատկապես վերջին օրերին Կոնջորյանն ու քարտուղար Հովհաննիսյանը պատգամավորներին իրենց «վերահսկողության տակ» պահելու ու նրանց հրահանգներ տալու համար շաբաթը մի քանի անգամ նիստեր են հրավիրում, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են ներկայանում այդ նիստերին: Փոխարենը, վայելելով պատգամավորական ազատությունը, հարցազրույցներ են տալիս, շփվում լրագրողների հետ, ինչը դուր չի գալիս խմբակցության ղեկավարությանը, որը հրահանգավորվում է գործադիրից: Կոնջորյանն ու Հովհաննիսյանը վերջերս լուրջ խոսակցություն են ունեցել ՔՊ-ականների հետ, ասել, որ վիճակն իսկապես լուրջ է, ուստի պետք է մի բան անելուց կամ խոսելուց առաջ համաձայնեցնեն խմբակցության հետ:

Կարելի է ասել՝ ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում, պատգամավորները, առանց խմբակցության ղեկավարության թույլտվության, կարծիք հայտնելու իրավունք չունեն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»