Ներքին 3 տարի առաջ - 16:15 24-03-2023

Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան անշնչացած տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 02։00-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մոտ 2-ամսական երեխա։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամսական Սիլվի Խ․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանցում երեխայի 27-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում իր դստեր ինքնազգացողությունը վատացել է և, հավանաբար, տանն էլ մահացել է։ Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ