Ներքին 3 տարի առաջ - 20:35 22-03-2023

Աշտարակի խճուղում ավտովթար է տեղի ունեցել․ վարորդին հոսպիտալացրել են

Մարտի 22-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Howo» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան