ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում ՀՀ-ն 2 տղամարդ էին ներկայացնում․ ինչո՞ւ․ Զարուհի Բաթոյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:14 22-03-2023
Նյու Յորքում կազմակերպված կանանց կարգավիճակի հարցերով հանձանժողովի նիստում Հայաստանի պատվիրակության կազմում կին գործիչ չկար, այնինչ շատ կարևոր է, որ նման քննարկումներին նաև կանայք մասնակցնեն՝ ներկայացնելով երկրում իրավիճակը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին այս հարցն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Արձագանքելով՝ նախարարը պատասխանեց, որ ամեն տարի պատվիրակության կազմում կին հասարակական գործիչներ են լինում, բայց այս տարվա թեման վերաբերում էր նորարարական տեխնոլոգիաների կանանց տնտեսական ակտիվությանը, ուստի նպատակահարմար գտան տղամարդ գործիչների մասնակցությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: