Ուղիղ եթեր
Հարազատներով. Սիսիանի ընտրություններն ու խայտառակ ցուցակները. Ժողովուրդ
copy image url

Հարազատներով. Սիսիանի ընտրություններն ու խայտառակ ցուցակները. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:28 22-03-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սիսիանում քաղաքապետի ընտրությունների կազմակերպումը խայտառակ գործընթացով է ուղեկցվում: Վահագն Հովակիմյանն անկարող է վերահսկել եւ կազմակերպել արդար ընտրություններ:

Մասնավորապես, 34 ընտրատարածքային ընտրական նոր հանձնաժողովը, որ ընտրակարգում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները, կամայականություններ է թույլ տվել: Ինչպես հայտնի է,
2023թ. մարտի 26-ին տեղի է ունենալու Սիսիան խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով (ավագանու) ընտրություններ:

Սիսիանի տարածաշրջանը բաղկացած է 41 տեղամասային ընտրական հանձնաժողովից: Յուրաքանչյուր հանձնաժողով բաղկացած է 8 անդամներից: Հանձնաժողովի 6 անդամներին նշանակում են Ազգային ժողովի 3 խմբակցությունները, իսկ 2 անդամին նշանակում են թիվ 34 տարածքային հանձնաժողովի անդամները:

Արդյունքում տեղի է ունեցել խայտառակություն.
ԸԸՀ գորիսյան անդամների կոմից տեղամասային հանձնաժողովներում անդամներ են նշանակվել հիմնականում Գորիս համայնքում բնակվող իրենց ընտանիքների ներկայացուցիչները, հարազատները եւ ընկերները: Երեւույթը մեծ դժգոհություն եւ աղմուկ է բարձրացրել Սիսիան համայնքի լիցենզիա ունեցող մի քանի տասնյակ քաղաքացիների մոտ, որոնք որոշել են չմասնակցել ընտրություններին եւ բոյկոտել դրանք: Օրինակ՝ ԸԸՀ-ի անդամ Գորիս քաղաքի բնակիչ Մարինե Բակունցը տեղամասային հանձնաժողովներում անդամներ է նշանկել Գորիս համայնքում բնակվող իր երկու տղաներին ՝ Արմեն եւ Արտակ Մկրտչյաններին, աղջկան՝ Անի Մկրտչյանին, քրոջը՝ Կարինե Բակունցին, իր եւ իր ամուսնու բարեկամներ Կորյուն եւ Կարեն Դաջունցներին, Արամ եւ Դավիթ Բաբայաններին, Նարեկ Տոռոզյանին, Դոնարա Դիլանյանին եւ այլոց…
Հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը անդամներ է նշանակել Գորիսում բնակվող իր տղաներ Էրիկ եւ Գարիկ Ստեփանյաններին, իր կնոջը եւ մի քանի բարեկամների (ցանկության դեպքում ամբողջական ցանկը անձամբ կարող է ճշտել պարոն Վահագն Հովհաննիսյանը)
Հանձնաժողովի Գորիս համայնքի բնակիչ Անի Հայրապետյանը անդամներ է նշանակել Գորիս քաղաքում բնակվող իր հորը՝ Խաչատուր Հայրապետյանին, բարեկամներ Քրիստինե եւ Լիլյա Մաթեւոսյաններին, Կարինե Մարտիրոսյանին, Անուշ Ծատրյանին եւ այլ «խիստ կարիքավոր» բարեկամների, նույն ձեռագիրն են կիրառել նաեւ ՏԸՀ-ի մյուս անդամները:
Փաստորեն, լիցենզիա ունեցող, բայց ծանոթներ չունեցող լիցենզավորված մասնագետները մնացել են պրոցեսից դուրս, ասել է թե՝ Սիսիան համայնքի ընտրություններում հանձնաժողովներում
անդամներ են նշանակվել 50-ից ավելի Գորիս համայնքի բնակիչներ: Ահա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կազմակերպած առաջին ընտրությունը. ծանոթով հանձնաժողովականներ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
21:52 Նիկոլը մի ձեռքով քրեական գործեր է հարուցում, մյուսով՝ հրում դեպի Աննայի հիմնադրամի ու ՔՊ կզարանի դռները
21:38 Այս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց
22:37 Գնացքը Նորագավիթում հարվածել է խոշոր եղջերավոր անասունին՝ կովին, որը սատկել է
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
09:18 Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է․ Փաշինյան
22:19 ՀՀ գլխավոր դատախազը հանդես չի գալիս որպես անաչառ ու օբյեկտիվ քննության երաշխավոր. Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ