Արտաքին 3 տարի առաջ - 17:15 21-03-2023

Իրանի փոխարտգործնախարարը ժամանում է Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Այս մասին Իրանի փոխարտգործնախարարը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Ալի Բաղերի Քանին շեշտել է, որ Իրանի դիվանագիտությունը կենտրոնացած է հարևանության քաղաքականության ամրապնդման վրա։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն Իրանի համար առաջնահերթություն է։

«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց սկսվել է ակտիվ դիվանագիտական ապարատի շարժումը, որը կենտրոնացած էր հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասի առաջնահերթության վրա։ Հայ գործընկերոջս հրավերով՝ երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան»,- գրել է Իրանի փոխարտգործնախարարը։

Հայկական կողմը Իրանի փոխարտգործնախարարի այցի վերաբերյալ դեռևս տեղեկություն չի հայտնել։

Նշենք, որ այս օրերին Իրանում և մի շարք այլ մուսուլմանական երկրներում տոնում են իրանական ամանորը՝ Նովրուզը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է