Ներքին 3 տարի առաջ - 12:15 21-03-2023

Նախատեսվում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով. նախագիծ

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է մեր ռազմավարությամբ նախատեսված կարևորագույն ուղղությունների իրագործմամբ՝ բարձրացնել բժշկական օգնության որակը։ Կառավարության ծրագրով նախատեսված են բժշկական որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, այն է ՝ բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավում, մասնագիտական կարողությունների թարմացում և բժշկագիտության զարգացում։

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին»,- ասաց Ավանեսյանը։

Բացի այդ, նախարարը հայտնեց, որ նախաձեռնվել է նաև լիցենզավորման կարգի փոփոխություններ։
«Մենք առաջիկայում ավելի ու ավելի բարձրացնելու ենք ստանդարտները ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով»,- եզրափակեց Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ