Ներքին 3 տարի առաջ - 10:40 20-03-2023

Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական տեխնիկայի շարժը ցուցարող կադրեր են հրապարակվել․ «Рыбарь»

Օրերս ցանցում Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ Գյանջայի շրջանում ադրբեջանական տեխնիկայի շարասյան շարժը ցուցադրող կադրեր են հայտնվել, այս մասին գրում է «Рыбарь» Telegram-ալիքը։

«Մեր թիմը որոշել է նկարահանման ճշգրիտ վայրը. ավտոշարասյունը Խասաբաղի կողմից E60 մայրուղով շարժվում է դեպի հարավ-արեւմուտք՝ Գոյգյոլ շրջան:
Կոորդինատներ՝ 40.66786731644751, 46.46127777310265։

Քարավանը՝ հավանաբար անձնակազմով կամ ռազմական բեռներով, շարժվում է դեպի Հայաստանի սահման՝ Վարդենիսի ուղղությամբ։ Երկու օր առաջ գրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները սադրանք են ծրագրում կոնկրետ այս հատվածում։

Վերջին շրջանում ավելացել են ադրբեջանական Telegram-ալիքներից ռազմատենչ հայտարարությունները։ Որոշ հրապարակումներ են եղել Ադրբեջանի քարտեզով, ներառյալ Հայաստանի Սյունիքի մարզի ներկայիս տարածքը։

Իսկ երեկ՝ մահմեդական օրացույցով Նոր տարվա նախաշեմին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանին անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները։

Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից իրանական լրատվամիջոցներն ու ալիքները հերթական անգամ նշել են, որ ղարաբաղյան հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձը կառաջացնի Իրանի անհապաղ արձագանքը։

Այս պահին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը թեժանում է, եւ զինված հակամարտության վերսկսման նախադրյալներն ավելի ու ավելի շատ են։ Կոլեկտիվ Արեւմուտքին ձեռնտու է Անդրկովկասում էսկալացիան՝ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հարձակման ֆոնին Ռուսաստանի հարավային սահմաններում երկրորդ ճակատ բացելու համար»,- գրում է «Рыбарь»-ը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»