Ուղիղ եթեր
Արագածավան գյուղում «BMW»-ն վթարի է ենթարկվել, գլորվելով հայտնվել է հարակից ձորակում․ կա զոհ
copy image url

Արագածավան գյուղում «BMW»-ն վթարի է ենթարկվել, գլորվելով հայտնվել է հարակից ձորակում․ կա զոհ

Ներքին 2 տարի առաջ - 10:09 19-03-2023
Մարտի 19-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արագածավան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Ջ․, ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել հարակից ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է․ Ջ․-ն (ծնված 1948 թ․), Ա․ (ծնված 1968 թ․) և Հ․ (ծնված 1964 թ․) Գ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Ա․ և Հ․ Գ․-երը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, իսկ Բ․ և Է․ Ջ․-երը՝ Թալինի ԲԿ, որտեղ Է․ Ջ․-ն մահացել է։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ