copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 22:16 18-03-2023

Բիդե՞, թե՞ ցայտաղբյուր․ ինչ է տեղադրված Հովիկ Աբրահամյանի բաղնիքում

Երկու օր շարունակ համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան կահավորանքը։

Ոմանց ցնցել է «ոսկե ունիտազը», մյուսներին ընդհանուր ինտերիերի գռեհկության հասնող անճաշակությունը։

Ուշագրավ է սակայն, որ շոգեբաղնիքից հրապարակված լուսանկարներում երևում է իսլամական կենցաղին բնորոշ բիդե։ Լուսանկարում հրապարակվածն, իհարկե, առաջին հայացքից կարող է ցայտաղբյուր հիշեցնել, սակայն կողքին կախված ցնցուղը մատնում է դրա իրական նշանակությունը։

Այդուհանդերձ, դժվար է պնդել, որ այն ըստ նշանակության է օգտագործվում, քանի որ բավական բարձր է տեղադրված և ըստ նշանակության օգտագործելու համար բավական անհարմար կլինի։

Մյուս կողմից էլ անհասկանալի է, թե եթե ըստ նշանակության է օգտագործվել, ապա ինչի համար են կողքին տեղադրված նստարանները։ Դժվար է անգամ պատկերացնել, որ բիդեն ու դրա կողքին տեսադրված նստարանները կարող են միաժամանակ ու տարբեր անձանց կողմից կիրառվել ըստ նշանակության։

Ուստի մնում է ենթադրել, որ բիդեն իրական նշանակությամբ չի օգտագործվել, այլ ծառայում է որպես ցայտաղբյուր և շոգեբաղնիքից օգտվողները ջրազարկվելուց հետո պարզապես ծարավն են հագեցրել՝ առանց երկար մտածելու, թե որն է դրա իրական նշակությունը։

Ամենից շատ դիտված

19:52 Նարեկացու հետ սրտի խորքից խոսք բացած գրաբարագետը. այսօր Վազգեն Գևորգյանի ծննդյան օրն է
14:44 Թումանյանը Ծատուրյանին վերհիշելիս․ «Վերջին ցանկությունը»
15:00 Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Ադրբեջանի հաղթանակը. ադրբեջանցի պատգամավորը Իրանին կոչ է անում հետևություններ անել Հայաստանի ճակատագրից
21:07 Աննամուս ազգ հո չե՞նք. Տեղ գյուղն արժանանալու է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրին
19:28 Ամեն հրամանը, ասածը, ջղայնությունը նպատակ ունեին․ Կոմանդոսի վարորդը պատմում է
22:50 Կոմանդոսի վերջին խոսքերը․ Սեյրան Չիլինգարյանը մանրամասնում է
22:27 Հերիք ա պաշտպանվենք, պետք ա հարձակվել և սատկացնել․ գնդապետ Գ․ Սարգսյան (Ժարիտ Գրիշ)
13:12 ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել
09:43 Այն, ինչ կարելի է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ին եւ Գրիգոր Մինասյանին, չի կարելի շարքային դատավորներին
22:59 1 կգ կարտոֆիլը՝ 6000 դրամ. Արցախում առևտուրն անկառավարելի է