copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:31 18-03-2023

Ապօրինի հարստացումից մինչև միջազգային հետախուզում․ ովքեր են Երևանի 13 քաղաքապետները

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդի կողմից Հայաստանի Հանրապետության անկախ պետություն հռչակելուց ի վեր մայրաքաղաք Երևանն ունեցել է 13 քաղաքապետ:

Համբարձում Գալստյան 04․12․1990 -22․12․1992

Հայաստանի երրորդ հանրապետության առաջին քաղաքապետը Համբարձում Գալստյանն էր։ 1988 թվականին նա գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, եղել է շարժման առաջամարտիկներից մեկը՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ 1989 թվականի դեկտեմբերին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և վեց ամիս անցկացրել Մոսկվայի Բուտիրյան բանտում, որտեղ գրել է իր առաջին ժողովածուն՝ «Չուղարկված նամակներ»-ը։

1990 թվականի դեկտեմμերի 4-ին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, մինչև 1992 թվականի դեկտեմբերը երևանի քաղխորհիդի նախագահն էր, միաժամանակ՝ ՀՀ կառավարության նախագահության անդամը։ Համբարձում Գալստյանը սպանվել է 1994 թվականի դեկտեմբերի 19-ին, Երևանում։

Վահագն Խաչատուրյան 22.12.1992-22.02.1996

Հայաստանի 5-րդ նախագահ Վահագն Խաչատրյանը եղել է Երևանի նորանխակ հանրապետության 2-րդ քաղաքապետը։ 1990-1995 թվականներին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։

Խաչատուրյանը Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ է։ 1996-1998 թվականներին եղել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր պետրոսյանի խորհրդականը։

Աշոտ Միրզոյան 23․02․1996-07․11․1996

Միրզոյանը 1973 թվականից աշխատել է մայրաքաղաքի տարբեր շինարարական կազմակերպություններում, եղել է տրեստի ղեկավար։ 1990 թվականից՝ ՀԽՍՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության գլխավոր վարչության պետ։ 1993թ.-ից եղել Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար։ 1995թ.՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ։ 1996 թվականի փետրվարից նոյեմբեր եղել է Երևանի քաղաքապետը։

Վանո Սիրադեղյան 14․ 11․1996-02․02․1998

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին» ՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն Խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Ներքին գործերի նախարար, նախարար, 1997-1998 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ։ նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։

Սուրեն Աբրահամյան 06․05․1998- 15․06․ 1999

Գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 1996-1998թթ եղել է Սյունիքի մարզպետ, ապա 1998-99 թթ՝ Երևանի քաղաքապետ։ 1999 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին եղել է ՀՀ ՆԳ նախարար։ 1998 թվականին ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և պաշտոնավարել է մինչև 2002 թվականի հունիս։ 2003-ին թիվ 18 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։

Ալբերտ Բազեյան 09․08․1999-10․01․2001

1989 թ-ից մասնակցել է Արցախի և ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը, պարգևատրվել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ 1996-1999 թթ.եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 76 ընտրատարածք)։ 1998 թ. փետրվարի 4-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար։ 1999 թ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ 1999-2001 թթ.` Երևանի քաղաքապետ։ 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Արդարություն» խմբակցության անդամ։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ։ 2005 թ. հիմնադրել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։

Ռոբերտ Նազարյան 11․01․2001-30․06․2003

1997-2000 թթ. – ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
2000 թ. Փետրվար-մայիս – ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։
2000 թ. մայիսից 2001 թ. հունվար - ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ։
2001 թ. հունվարից 2003 թ. հունիս – Երևանի քաղաքապետ։

2003 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ Այնուհետև ևս 2 անգամ՝ 5 տարի ժամկետով վերանշանակվել է այս պաշտոնում՝ ղեկավարելով հանձնաժողովը մինչև 2018 թ-ը։

Երվանդ Զախարյան 01․07․2003-04․03․2009

Զախարյանի գործունեությունը ևս ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել հասարակության և մամուլի կողմից։ Նրան մեղադրել են պաշտոնական դիրքի չարաշահման և կաշառակերության մեջ։ Որոշ տվյալներով Երվանդ Զախարյանի անձնական կարողությունը կազմում է մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար։ 1992-1993 թթ-ին եղել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
1998-2000 թթ. -ՀՀ տրանսպորտի նախարար
2000-2001 թթ. - Հայաստանի Պետական եկամուտների նախարարի տեղակալ, մաքսային վարչության պետ։
2001 թ. - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար։
2001-2002 թթ. - Հայաստանի Պետական եկամուտների նախարար։
2002-2003 թթ. - Հայաստանի կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ։
2003-2009 թթ. - Երևանի քաղաքապետ։
2009 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
2014 -2016 թթ. Եղել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարներ նախարար։
2016 թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

Գագիկ Բեգլարյան 04․03․ 2009-08․12․2010

Բեգլարյանը մեղադրվում է 233 միլիոն դրամի գույքի յուրացման մեջ, նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ 1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 2002 թվականին ընտրվել Կենտրոն համայնքի թաղապետ։ 2005 թվականին և 2008 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։ 2009 թվականի մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ։ 2009 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2012-2016 թթ ղեկավարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ 2016 թվականին Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Կարեն Կարապետյան 17․12․2010-28․10․2011

2001-2010 թվականներին Կարապետյանը եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2010-2011 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ։ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին նշանակվել է Հայաստանի վարչապետ։ 2018 ապրիլի 9-ին նորկայացրել է կառավարության հրաժարականի դիմումը։ 2018 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը եղել է վարչապետի պաշտոնակատար։ 2016 թվականի նոյեմբերի 24-ին կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանը հայտնել է ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին և ընտրվել ՀՀԿ առաջին փոխնախագահ։ 2018 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին ու դուրս եկել քաղաքականությունից։

Տարոն Մարգարյան 15․11․2011-09․07․2018

Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին Երևանի 11-րդ քաղաքապետն էր, նա 2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից, 2021 թվականից «Պատիվ ունեմ» դաշինքիվ ՀՀ ԱԺ պատգամավոր։ Տարոն Մարգարյանին պաշտոնավարման ընթացքում առավել հաճախ քննադատում էին ճարտարապետական խնդիրների, մասնավորապես հին շենքերի քանդման համար, տրանսպորտի չլուծված խնդրի, Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար։ Հրաժարականից 3 տարի անց նրան մեղադրում են ապօրինի հարստացման, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման համար։ 2023 հունվարին նրա գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան։

Հայկ Մարության 23․09․2018-22․12․2021

Դերասան, ռեժիսոր Մարությանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի սեպտեմբերին միացավ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությանը և «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվեց Երևանի ավագանու թեկնածու։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում դաշինքը հաղթեց՝ հավաքելով ընտրությանը մասնակցածների ձայների 81,06 %-ը, իսկ Հայկ Մարությանը դարձաց է Երևանի քաղաքապետ։ 2020 թ-ին 44-օրյա պատերազմից հետո՝ Մարությանը դադարեցրել էր անդամակցությունը ՔՊ-ին։ Նա 2021 թ-ի ընտրությունների ընթացքում հրաժարվել աջակցել ՔՊ-ին, ինչի արդյունքում ՔՊ-ն պահանջեց Մարությանը հրաժարակը։

Հրաչյա Սարգսյան 23․12․2021 -17․03․2023

Սարգսյանը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, այնուհետև 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ընտրվեց Երևանի քաղաքապետ, սա նա նույնպես չպաշտոնավարեց մինչև ավագանու հաջորդ ընտրություններ և 2023 թվականի մարտի 17-ին նա հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Նրա հեռանալուց հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Լևոն Հովհաննիսյանն է։

Ամենից շատ դիտված

19:52 Նարեկացու հետ սրտի խորքից խոսք բացած գրաբարագետը. այսօր Վազգեն Գևորգյանի ծննդյան օրն է
14:44 Թումանյանը Ծատուրյանին վերհիշելիս․ «Վերջին ցանկությունը»
15:00 Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Ադրբեջանի հաղթանակը. ադրբեջանցի պատգամավորը Իրանին կոչ է անում հետևություններ անել Հայաստանի ճակատագրից
21:07 Աննամուս ազգ հո չե՞նք. Տեղ գյուղն արժանանալու է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրին
19:28 Ամեն հրամանը, ասածը, ջղայնությունը նպատակ ունեին․ Կոմանդոսի վարորդը պատմում է
22:27 Հերիք ա պաշտպանվենք, պետք ա հարձակվել և սատկացնել․ գնդապետ Գ․ Սարգսյան (Ժարիտ Գրիշ)
22:50 Կոմանդոսի վերջին խոսքերը․ Սեյրան Չիլինգարյանը մանրամասնում է
13:12 ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել
09:43 Այն, ինչ կարելի է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ին եւ Գրիգոր Մինասյանին, չի կարելի շարքային դատավորներին
18:33 Լավրովը Արցախի և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին հարցը Թուրքիայի հետ կքննարկի առանց Հայաստանի. որն է պատճառը

Ձեզ գուցե հետաքրքրի