copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:47 18-03-2023

Ո՛չ անկախության հռչակագիրն է հեռացվել, ո՛չ էլ ԳԽ որոշումն է զրոյացվել, որ ՀՀ-ն դադարի լինել Արցախի անվտանգության երաշխավորը

Բնության ամենապարզ օրենքն է, որ չի կարելի քո խնդիրները թողնել երրորդ կողմի վրա։ Ունես խնդիր՝ պետք է զբաղվես ու լուծես՝ անկախ նրանից այդ խնդիրն անձնական է, թե միջպետական։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովի արձագանքին։

«Երբ մի բան էդպես հայտարարում ես, բա դիվանագիտությունն ո՞ւր մնաց։ Դու անցնում ես դիվանագիտության սահմանը՝ պետք է պատրաստ լինես, որ դիմացինը նույնպես այդ սահմանը հատելու է։ Խնդիր ունեիր Ռուսաստանին բացատրելու, որևէ բան ասելու՝ այնպես անեիր, որ այդ ամեն ինչը մնար ձեր աշխատասենյակներում։ Այլ պարագայում Ռուսաստանը որոշում է՝ ոնց վարել իր քաղաքականությունը»,- ասաց նա։

Այս առումով, Զախարովայի խոսքերն, ըստ քաղաքագետի, ռուսական միասնական տեսակետն են արտահայտում։ «Նրանք այդ ձևով են որոշել արձագանքել։ Հայաստանն էլ իր ձևով է արձագանքում։ Բայց պետք է գիտակցենք, որ երկու կողմն էլ պետք է պատրաստ լինի ու հասկանա, որ այսինչ բանն ասելիս այսպիսի պատասխան կարող եմ ստանալ։ Հիմա եթե պատրաստ ենք այդ պատասխանին, ապա պետք չի զարմանալ, թե ինչու այսպես պատասխանեցին»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս կոնտեքստում պետք է հասկանալ՝ արդյո՞ք մենք ընկալում ենք, թե ինչ են միջպետական հարաբերությունները, միջազգային հանրության ու կյանքի կանոններն իրենցից ինչ են ներկայացնում։ Ըստ Թևան Պողոսյանի՝ Փաշինյանի հայտարարութունը, թե ոչ թե Հայաստանն է հեռանում ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից՝ նշանակում է, որ Հայաստանում չեն տիրապետում ՀԱՊԿ կանոնադրությանը։

«Որովհետև ՀԱՊԿ-ի կանոնադրությունում ամրագրված է, որ որոշումներ կայացնելն իրականացվում է կոնսենսուսով, և անդամակցող բոլոր երկրները պետք է մասնակցեն այդ գործընթացին։ Պատկերացնենք, որ բոլոր անդամներն ասում են, որ հեռանում են։ Եթե Հայաստանն ասում է, որ ինքը դեմ է, ապա որոշումը չեղյալ է հայտարարվում։ Հիմա, երբ օրինակ՝ մնացած երկրներն ասում էին՝ այսպիսի բան էինք պատրաստ ընդունել, Հայաստանը դեմ քվեարկեց, ընդունվե՞ց այդ թուղթը։ Չընդունվեց։ Ինչո՞ւ, որովհետև մեկը դեմ էր»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այդ գործընթացի կայացման միակ ձևը Հայաստանի կամավոր խնդրանքն է, որ ես ուզում եմ դուրս գալ։ «Իսկ երբ դու ասում ես քաղաքական տեսակետից ելնելով, ապա դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ։ Պետք է հասկանալ, որ երբ մի բառ ասում ենք՝ դա ունենում է հետևանքներ։ Իրենք այդ հետևանքները հաշվարկե՞լ են, թե՞ ոչ։ Ասենք՝ ո՞ւմ վախեցրիք։ Ռուսաստանի՞ն վախացրիք, չգիտեմ՝ Ղազախստանի՞ն, Ուզբեկստանի՞ն, Ղրղզստանի՞ն, Բելառուսի՞ն։ Եթե իրենց կենսական շահերի համար դա որևէ մի նշանակություն չի ունենալու, ապա դա նշանակում է, որ այդ ամենն իմ դեմ արեցի։ Մի բան գիտենք՝ ով ինչ անի՝ իրեն կանի»,- ասաց նա։

Այս առումով՝ քաղաքաքագետը խոսում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցելու նպատակների ու շահերի մասին։ Այդ ֆոնին ներկայացնում է Ռուսաստանի նպատակների մասին։ «Այդ մասին բոլորս էլ շատ ենք խոսել, որ երբ անդամակցում էինք, բոլորս էլ հասկանում էինք, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից ընդամենն անհրաժեշտ է կամ լավագույնս շահի դաշտի համար այն է, որ ՀԱՊԿ-ի պայմանագրում գրած է եղել, որ Ռուսաստանից զենքը գնում ենք ոչ թե շուկայական, այլ գործարանային գներով։ Ռուսաստանն ուրիշ նպատակներ ուներ։ Իր համար լավ խաղալիք էր ստեղծել, որ դիմակայի իր մարտահրավերներին։ Թե ղազախների շահերը որոնք էին՝ երևի իրենց է պետք հարցնել։ Որովետև նույն պաշտպանության տեսակետից գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան երկկողմանի դաշնակցային համաձայնություն, որն ավելին է, քան ՀԱՊԿ-ի համաձայնությունը»,- ասաց նա։

Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ և այդ պարտավորությունն ստանձնել են ռուս խաղաղապահները՝ Պողոսյանը համարում է խուսափում՝ քաղաքական պատասխանատվությունից։

«Որևէ մեկը ՀՀ-ում դեռևս ո՛չ անկախության հռչակագիրն է հեռացրել, ո՛չ Գերագույն խորհրդի որոշումն է ճանաչել ուժը կորցրած։ ՀՀ օրենսդրական ու քաղաքական փաստաթղթերում Հայաստանն ունի այդ պարտավորությունը։ Կարող եք նաև հիշել, որ մի ժամանակ մի տեսանյութ էին պտտում, երբ Լևոն Տեր- Պետրոսյանն Արցախում ռազմաքաղաքական ղեկավարության հետ նստած ասում էր՝ դուք այս-այս պայմաններն անում եք, ես էլ պարտավորեցնում եմ, ստորագրում եմ, որ Հայաստանն ամբողջ կյանքում՝ հավերժ, մնալու է Արցախի անվտանգության երաշխավորը։ Այդ հայտարարությունը Լևոն Տեր- Պետրոսյանն անձնական չէր անում, նա դա անում էր ՀՀ անունից։ Մի հատ կարո՞ղ եք ճշտել՝ այդ փաստաթուղթը որևէ մեկը զրոյացրե՞լ է։ Եթե այդպես չէ, ուրեմն եկեք հարցը դիտարկենք ճիշտ կետից։

Եթե Հայաստանում որևէ իշխանավոր այդպիսի բան է ասում, ապա ինքը կա՛մ օրենք է խախտում, քաղաքական պատասխանատվությունից է խուսափում, կա՛մ մեկ այլ բան։ Պետք է արմատը դիտարկել»,- ասաց նա։

Հատուկ շեշտեց, որ Ռուսաստանն ամեն դեպքում շատ լավ գիտի պաշտպանել իր շահերը, ինչի ապացույցն էլ Զախարովայի վերջին հայտարարություններն էին։ «Ինչպես տեսանք՝ ասաց, որ եթե մի բանից խուսափել են կամ չես անում, ապա պետք չէ երրորդ երկրին խորհուրդներ տալ։ Նույն պատասխանը կստանայինք նաև ԱՄՆ-ից, եթե այդպիսի բան ասեինք, նույնը կասեր Ֆրանսիան, Չինաստանը կամ որևէ մեկ այլ երրորդ երկիր։ Պարզապես հիմա մանիպուլյացիաների շրջանակ է տեղի ունենում լրատվական դաշտում, որն, ինչ-որ չափով հարիր է այսօրվա գործող իշխանություններին, որպեսզի հետագայում ասեն՝ իրենք մեղավոր չեն»,- ասաց փորձագետը։

Ստեղծված իրավիճակի լուծման միակ հնարավոր ճանապարհն, ըստ Թևան Պողոսյանի, միասնականությունն ու մարտահրավերներին մտածված դիմակայելն է։ «Միակ բանը, որ ես գիտեմ, որ պետք է կատարվի՝ ազգային միասնությունն է։ Միակ ռեսուրսը, որ մենք այսօր ունենք՝ դա է։ Մենք պետք է փորձենք ազգային միասնությանը միտված քայլեր ձեռնարկել։ Որևէ այլ բան ես չեմ պատկերացնում, որը կարող է մեզ օգնել ստեղծված իրավիճակը փոխելու ջանքերում։ Անհրաժեշտ է որոշ գործոնների հեռացում՝ հնարավորություն ընձեռելով շարժվելու դեպի ազգային մասնության նոր մոտեցումների զարգացում»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան

Ձեզ գուցե հետաքրքրի